ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախազգուշացրել է պարենային ճգնաժամի ռիսկի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակված զեկույցի համաձայն՝ 30-50 տարի առաջվա նման տվյալների հետ համեմատած տարեկան աղետների թիվը միջին հաշվով երեք անգամ ավելացել է: Կազմակերպությունը պարզաբանել է, որ նման աղետներ համարվում են, օրինակ, արտակարգ եղանակային երևույթները, անտառային հրդեհները կամ վնասատուների ներխուժումները։
Զեկույցի հեղինակները նշել են, որ գյուղատնտեսությանը բաժին է ընկնում վնասի շուրջ 63% -ը:
ՄԱԿ-ում հավելել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը բացասաբար է ազդել համաշխարհային պարենային համակարգի վրա՝ մեծացնելով ճգնաժամի ռիսկերը:
Ընդ որում՝ ռուսաստանցի գիտնական Գեորգի Օստապկովիչը կասկածի տակ է դրել զեկույցի բովանդակությունը`նշելով, որ կազմակերպությունը հաճախ է նման հայտարարություններ անում. ամենաաղքատ երկրների համար զարգացած երկրներից գումարներ հավաքելու նպատակով»:
Ավելի վաղ 2021թ․ փետրվարին ՄԱԿ-ը նախազգուշացրել էր համաճարակի պատճառով սննդամթերքի պակասի վտանգի մասին: