Վազգեն Մանուկյանի կենսագրությունը ներկայացնող կարճ ֆիլմերի շարքից, 1996թ.
Մեր դեմ հրազենով կանգած էին մեր ժողովրդին ակնհայտորեն ատող, հավանաբար թմրադեղեր օգտագործած անձինք, և ընդդիմության ղեկավարներս, խուսափելու համար հնարավոր զոհերից, ժողովրդի հետ իջանք Ազատության հրապարակ: Այնտեղ ժողովրդի հետ միասին ընդունվեց որոշում՝ հաջորդ օրը ժամը 12-ից շարունակել միայն և միայն խաղաղ ցույցեր՝ նույն պահանջներով:
Հաջորդ օրն ամբողջ քաղաքը պաշարված էր, կատարվում էին զանգվածային ձերբակալություններ. Վազգեն Մանուկյան, 27.09.1996թ.