f

Անկախ

Նրա մեջ այնքան հումոր կար, մարդկայնություն, որ անգամ երաժշտությունն էր ծնվում այդ բարությունից. այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է


Հունվարի 22-ը  մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։  Նա ծնվել է 1921 թվականին՝ Երևանում: Ծանր հիվանդությունից հետո մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին: Առնո Բաբաջանյանի աճյունն ամփոփված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Մեր սիրելի Առնոն, նրան ճանաչելը երջանկություն էր․ այսպես են արտահայտվում մարդիկ, ովքեր կյանքում  երբևէ շփվել են Առնո Բաբաջանյանի հետ։

Երաժշտական  բացառիկ տաղանդը նրա մեջ դրսևորվել էր դեռ մանկության տարիներին: Մանկապարտեզի ավարտական խմբում  փոքրիկ Առնոյի լսողությունը ստուգել ու լրջորեն երաժշտությանը նվիրվելու խորհուրդ էր տվել անձամբ ինքը՝ Արամ Խաչատուրյանը:

Առնո Բաբաջանյանի երաժշտական կրթության ուղին սկսվել է  Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցից, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: 1948 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում:

Ստեղծագործական առաջին լուրջ հաջողությունը՝ «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգով, Պրահայում կայացած երիտասարդական միջազգային փառատոնում էր: Ավելի ուշ նրա երգերն արդեն հայտնի էին խորհրդային ողջ տարածքում:

Ստեղծագործում էր տարբեր ոճերում՝ պոպ, ջազ և դասական: «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,-խոստովանում էր Առնո Բաբաջանյանը:

«Առաջին սիրո երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա». Խորհրդային ամենասիրված ֆիլմերից շատերում հնչում են Առնո Բաբաջանյանի երգերը: «Նա հսկա էր ոչ  միայն էստրադայում, այլև երաժշտության  մեջ ընդհանրապես, նաև փայլուն դաշնակահար էր, ամբողջությամբ տրված էր երաժշտությանը»,-ասում է Հանրային ռադիոյի Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Երվանդ  Երզնկյանը:

Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգը  1970-ականների սկզբին մեծ ճանաչում բերեց Ռաիսա Մկրտչյանին՝ դառնալով երիտասարդ երգչուհու այցեքարտը:  

«Ռաիսան այն երգչուհին է, ում կարելի է վստահել ցանկացած երգի կատարում և համոզված լինել, որ այն կհարստանա, նոր գույներ ձեռք կբերի»,-ասում էր Առնո Բաբաջանյանը: Նրա հետ համագործակցության շուրջ 25 տարիները երգչուհին այսօր հիշում է սիրով և կարոտով:

Հյուրախաղերն Առնո Բաբաջանյանին հայտնի դարձրին նաև ԽՍՀՄ սահմաններից դուրս: Կոմպոզիտորը երբեք չէր մոռանում իր արմատները, դա թույլ չէր տալիս նաև իր հարազատներին: Պոետ Անդրեյ Դեմենտևը մի անգամ պատմել է, որ Բաբաջանյանի հետ երկար է աշխատել:

«Նա մարդ էր, ով սիրահարված էր կյանքին: Նրա մեջ այնքան հումոր կար, մարդկայնություն, որ անգամ երաժշտությունն էր ծնվում այդ բարությունից: Նա ուներ գեղեցիկի յուրահատուկ զգացում: Բաբաջանյանը մնաց լույսի ու ուրախության կոմպոզիտոր»,- ասել է նա:

Առնո Բաբաջանյանը կյանքից հեռացավ 1983 թվականին՝ շարունակելով միլիոնավոր մարդկանց մեջ ապրել իր երաժշտությամբ և հիշողություններով:  

«Առնոն մեծ մարդասեր էր, կատակասեր, ամեն ինչում ձգտում էր առաջնության: Նարդի, շախմատ խաղալու մեջ անգամ ոչ մի զիջում չէր ընդունում: Տաղանդավոր էր ամեն ինչում»,-պատմում են մարդիկ, ովքեր բախտ են ունեցել շփվել նրա հետ:

Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, իսկ 2003թ. կանգնեցվել է հուշարձանը:

«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»,- ժամանակին ասել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:

 

Առնո Բաբաջանյան ծննդյան օր

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին