f

Անկախ

Գերագույն հոգեւոր խորհուրդն ավարտել է իր աշխատանքը


Մարտի 3-ից 6-ը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: 

Քառօրյա ժողովի նիստերը վարեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովի տարբեր նիստերին հրավիրված էին մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ժողովին ներկա էր նաեւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը:

Գերագույն հոգեւոր խորհրդին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության վերջին զարգացումների, առկա մարտահրավերների մասին տեղեկություններ փոխանցեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: ԳՀԽ անդամները Սահակ Բ Պատրիարքին հղեցին իրենց շնորհավորանքներն ընտրության կապակցությամբ եւ մաղթեցին քաջառողջ ու արդյունավետ երկար գահակալություն:

Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգության եւ ամրակայման ընթացքին: Կատարված աշխատանքների շուրջ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը եւ վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը: ԳՀԽ անդամները ծանոթացան տաճարի վերականգնման ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, որոնք կարոտ են նոր ուսումնասիրությունների եւ լրացուցիչ  աշխատանքների կատարման: Տեղեկացվեց, որ, նկատի ունենալով վերականգնման եւ բարեկարգման աշխատանքների ընդհանուր ծավալը եւ առաջացած նոր խնդիրները, Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել 2021 թվականին:

Գերագույն հոգեւոր խորհուրդը լսեց նաեւ Մայր Տաճարի հիմնանորոգման համար հայտարարված համահայկական հանգանակության, անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի եւ այդ նպատակով կազմակերպված այցելությունների մասին հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի զեկույցը:

Ժողովականները գնահատանքով ողջունեցին Միածնաէջ տաճարի հիմնանորոգության եւ պահպանության, ինչպես նաեւ համազգային հանգանակության կազմակերպմանն ուղղված բոլոր պատասխանատուների ջանքերը:

Ժողովի օրակարգում կարեւոր տեղ էին գրավում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովի (ԱԵԺ) կազմակերպական աշխատանքներին վերաբերող հարցերը:

Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱԵԺ կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ժողովականները լսեցին նաեւ ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի զեկույցները: Հանձնախմբերի գործունեության եւ պատրաստված փաստաթղթերի վերաբերյալ զեկույցներ ներկայացրին Կանոնադրությունների մշակման եւ Թեմական ու ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբերի համաատենապետ  Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հոգեւորականաց պատրաստության հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը, մանրակրկիտ քննարկելով ներկայացված փաստաթղթերը, գնահատանքով ողջունեց կատարված հսկայածավալ աշխատանքը, որը մեծապես ծառայելու է Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը: Անհրաժեշտ թելադրություններից հետո ժողովականները հանձնարարեցին շարունակել փաստաթղթերի հետագա լրամշակումը: Այս գործընթացում Գերագույն հոգեւոր խորհուրդը կարեւոր նկատեց հանձնախմբերի կողմից մշակված փաստաթղթերի շուրջ մասնագիտական եւ հանրային լրացուցիչ քննարկումների կազմակերպումը մասնակցությամբ ԱԵԺ հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում եւ սփյուռքի տարբեր թեմերում ու համայնքներում:

Հիշյալ փաստաթղթերի լրամշակման անհրաժեշտությունից ելնելով, նաեւ նկատի առնելով, որ Մայր Տաճարի շին. աշխատանքներն ավարտվելու են 2021 թվականին` Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց հետաձգել Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը:

Բուլղարիայի Հայոց թեմում տիրող կացության առնչությամբ զեկույց ներկայացրեց Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը: Խնդրի քննարկման եւ հանգուցալուծման նպատակով Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց հատուկ պատվիրակություն առաքել Բուլղարիա՝ անհրաժեշտ հանդիպումներ ունենալու եկեղեցական, պետական եւ համայնքային պատկան կառույցների հետ։

Ժողովին նաեւ քննության առնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը: Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ներկայացրեց հոգեւոր-վարչական գործունեության զեկույցը: Լսվեցին ֆինանսական հաշվետվությունը եւ վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը:

Մայր աթոռ սուրբ Էջմիածին

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին