f

Անկախ

Տաքսիստների միջազգային օրը և հայ տաքսիստի մատուցած անախորժ անակնկալը


Երեկ՝ մարտի 22-ը, Տաքսիստների միջազգային օրն էր, որը պայմանավորված է առաջին տաքսիների երևան գալու տարեթվով:

1907 թվականի մարտի 22-ին Լոնդոնի փողոցներում հայտնվեցին առաջին տաքսիները: Նորահայտ անհատական քաղաքային փոխադրամիջոցն այդ անվանումը ստացավ հատուկ հաշվիչի՝ «տաքսոմետրի» շնորհիվ, որոնցով սարքավորված էր յուրաքանչյուր ավտոմեքենա: Նոր բառը  ստացել էին ֆրանսերեն tax-ից (վճար) և հունարեն մետրոն-ից (չափում): Այդ ժամանակվանից ի վեր տաքսիստներն ամբողջ աշխարհում մարտի 22-ը նշում են որպես մասնագիտական տոն, իսկ մենք՝ սովորական քաղաքացիներս, մեր կյանքը չենք պատկերացնում առանց այդ օգտակար ծառայության:

Առաջին լոնդոնյան տաքսիները կանաչ կամ կարմիր էին: Ժամանակակից ուղևորների համար ավտոմեքենաների ավանդական դարձած դեղին գույնը ի հայտ է եկել ամերիկացի Ջոն Հերցի շնորհիվ: Չիկագո քաղաքում այդ մեքենաների առևտրականն առաջիններից էր, որոնք որպես վճարի մաս ընդունում էին գնորդների հին փոխադրամիջոցները: Հին, օգտագործված ավտոմեքենաները նա ներկեց դեղին և տաքսամոտորային հավաքակայան ստեղծեց՝ «Yellow Cab»: Վառ մեքենաները լավ նկատելի էին քաղաքի փողոցներում, և Հերցի մրցակիցները շուտով հետևեցին նրա օրինակին: Ի դեպ, տաքսիների մյուս խորհրդանիշի՝ շաշկու տախտակին նմանվող նախշի հեղինակը նույնպես ամերիկացիներն են, որը նույնպես հաճախորդներին գրավելու, արագ նկատվելու նպատակ ուներ:

Այս տոնը հրապարակայնորեն և տարբեր միջոցառումներով նշում են, բնականաբար, տաքսի ծառայության խոշոր ընկերությունները: Օրինակ՝ այս տարի Ռուսաստանում «Яндекс.Про» ծառայությունը, որի միջոցով են աշխատանքի տեղավորվում «Յանդեքսի» տաքսիստներն ու առաքիչները, թողարկեց Միխայիլ Բոյարսկու «Зеленоглазое такси» տարածված երգի նոր տարբերակի հոլովակը:

Հայաստանի տաքսիստներն իրենց տոնը նշելու ավանդույթ կարծես թե չունեն, բայց եթե այդ սովորությունն ունենային էլ, հազիվ թե մեր երկրի այս ճգնաժամային օրերին տոնելու սիրտ լիներ: Անցած տարվա սեպտեմբերի 27-ից հետո բոլոր տոները շրջանցվում են: Բայց ցավալին այն է, որ հենց երեկ՝ իրենց մասնագիտական օրը, տաքսիստները մի աղաղակող փաստ մատուցեցին՝ ոչ ավելի, ոչ պակաս ներազգային ռասիզմ. այլ կերպ այն հնարավոր չէ բնորոշել:

Երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ իրեն դիմել են հետյալ դեպքի կապակցությամբ:

Երեկ երկու երիտասարդ կանայք «Յանդեքս» տաքսի են պատվիրել։ Օգտվելով այդ տաքսու ծառայությունից՝ մեքենայում զրուցել են և այդ զրույցի ընթացքում մի պահ սկսել են խոսել Արցախի բարբառով։ Տաքսիստը, դա նկատելով, անմիջապես կանգնել է և շատ կոպիտ ձևով, վատ խոսքեր օգտագործելով, այդ մարդկանց դուրս է հրավիրել։ Ասել է՝ թողեք, գնացեք ձեր Ղարաբաղը։ «Ես շատ մեղմ եմ ասում, շատ ավելի կոպիտ է արտահայտվել»,- պատմում է Ռուբեն Մելիքյանը։

«Հենց այս տաքսի ծառայության մասով էլ մենք զբաղվելու ենք, քանի որ նրանք պետք է ունենան հակառասիստական կանոններ»,- ասում է Մելիքյանը՝ հայտնելով, որ պատրաստվում է Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում դեպքի առնչությամբ հաղորդում տալ ՔՕ իրավահավասարության խախտման հոդվածով։

Նրա խոսքով՝ կանայք դիմել են «Յանդեքսին»՝ հույս ունենալով, որ իրենց հասցված վիրավորանքը որոշակի գնահատական կստանա, վարորդը ներողություն կխնդրի և միջադեպը կհարթվի: Մինչդեռ տաքսի ծառայությունը պատասխանել է, որ իրենք շատ ցավում են, բայց կատարվածը չի համապատասխանում որակի իրենց ստանդարտներին։

Իրավապաշտպանի նպատակն այդ տաքսիստին բանտ նստեցնելը չէ, այլ որ «մարդիկ հասկանան՝ պատասխանատվությունն անխուսափելի է»:

Ահա այսպես նշանավորվեց մեզանում տաքսիստի օրը:

Առայժմ դժվար է ասել, թե ինչ հաջողության կհասնի իրավապաշտպանը, բայց որ այն կարող է էապես փոխել և՛ տաքսիստների, և՛ մասնավորապես «Յանդեքսի» նկատմամբ մեր վերաբերմունքը, փաստ է: Առնվազն՝ կասկած՝ օգտվե՞լ այդ ընկերության ծառայությունից, թե՞ ոչ:

Բայց մի՞թե դրանով կվերանա մեր ողբերգական վիճակը, որը, ինչպես երևում է, շատ խոր արմատներ է ձգել և մի  օրում չի առաջացել, այլ հայտնի պառակտիչի՝ վարչապետի աթոռին նստածի հետևողական ու շատ հեռուն գնացող ջանքերով:

Տաքսիստի միջազգային օր «Յանդեքս» Ռուբեն Մելիքյան

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին