The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ արքայազն Հարրին քոուչինգով և հոգեկան առողջությունով զբաղվող ամերիկյան BetterUp ընկերության ղեկավար կազմում պաշտոն է ստացել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես ուզում եմ օգնել ազդել մարդկանց կյանքի վրա: Ակտիվ քոուչինգը անվերջ հնարավորություններ է ընձեռում անձնական զարգացման, իրազեկության բարձրացման և կյանքի համապարփակ բարելավման համար», - նշել է արքայազնը:
Սպասվում է, որ նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի մարտի 24-ին:
«Սա նշանակալի և լուրջ պաշտոն է», - հայտարարել է BetterUp ընկերության գործադիր տնօրեն Ալեքսի Ռոբիշոն:
Ըստ գործադիր տնօրենի, Սասեքսի դուքսը ներգրավվելու է ընկերության տարբեր գործընթացներում, ներառյալ բարեգործական գործունեությունը, զարգացման ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև հոգեկան առողջությանն առնչվող թեմաների հրապարակումը: Արքայազն Հարրին ազատված է զեկույցներից, ինչպես նաև անձնակազմի կառավարումից:
Ավելի վաղ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցի շրջանակներում արքայազն Հարրին ասել էր, որ իրեն «զրկել են» թագավորական դրամաշնորհներից 2020թ․ սկզբին, նույնիսկ նախքան թագավորական ընտանիքից հրապարակավ հեռանալը: Իր համար սովորական ապրելակերպն ապահովելու համար և Սանտա Բարբարայում գտնվող տունը և շուրջօրյա անվտանգության ապահովման նպատակով, Հարրին և Մեգանը սկսեցին գումար աշխատել իրենց անունների և անձնական ապրանքանիշի շնորհիվ: