Այսօր Երևանում մեկնարկում է բասկետբոլի եվրասիական լիգան: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։
Համավարակի պատճառով ստուգատեսին չեն մասնակցի Իրանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: 8-ի փոխարեն պայքարի մեջ կմտնեն 5 ակումբներ: Նրանցից երկուսը՝ «Վահագնի Սիթին» և «Դվինը» ներկայացնում են Հայաստանը, «Ալ Ռիադին»՝ Լիբանանը, իսկ «Միցու-Բասկետը» և «Բարսը»՝ Ռուսաստանը:
Մրցաշարը կեզրափակվի մարտի 29-ին: