f

Անկախ

Ռուսական ռազմաբազան խոչընդոտում է Շիրակի մարզի դատարանի արդարադատության իրականացնմանը


Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 6-ին, կրկին չկայացավ ռուս զինվորի կողմից գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստը: Գործով ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը դատական նիստերին չի ներկայանում, ռուսական կողմը անվտանգության համար գրավոր երաշխիք է պահանջում: Այս մասին նախորդ դատական նիստում ներկայացվել է ռուսական զորամասի հրամանատարի գրության մեջ:
 

- Քանի որ դեպքը տեղի է ունեցե ՀՀ տարածքում, քրեական գործը քննվում է ՀՀ տարածքում, ուստի միջնորդում ենք, որպեսզի դատարանը միջոցներ ձեռնարկի, որ բազայի կողմից այս գործով ամբաստանյալի ներկայանալու խոչընդոտները վերանան, - դատարանին միջնորդեց տուժողի իրավահաջոդի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը:
 

Նիստը նախագահող դատավոր Ադրինե Ղուկասյանը նշեց, թե քանի որ բացի ամբաստանյալից դատական նիստին չի ներկայացել նաև մեղադրող կողմը, հետևաբար այս միջնորդության քննարկումը նախընտրելի է թողնել հաջորդ դատական նիստին:
Արդեն երրորդ անգամ այս գործով դատական նիստին չի ներկայանում նաև մեղադրող կողմը: Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 20-ը:
- Բազայի կողմից նման պահանջ ներկայացնելն իրավաչափ չէ, զուրկ է որևէ իրավական փաստական հիմքից: ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին իր պաշտպանության և երաշխավորության տակ վերցնելով՝ ռազմաբազան չի ցանկանում ամբաստանյալին ներկայացնել դատարան և նման վարքագծով բազան գործում է ՀՀ Սահմանադրության պահանջներից դուրս և փաստացի խոչընդոտում է ՀՀ դատական օրենքներով իրականացվող արդարադատությանը: 

Այսինքն, փաստացի ռուսական ռազմաբազան չի կատարում դատարանի օրինական պահանջը, - այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Հակոբյանը: Թեև ոչ իրավական, ոչ էլ փաստական որևէ հիմք ռուսական կողմը չի ներկայացրել, որով անվտանգության երաշխիքի անհրաժեշտություն լիներ:
Ռուսական ռազմաբազայի գործողությունները նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ են պարունակում, ասում է փաստաբանն ու հավելում՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հիմքով հանցագործության մասին արդեն միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փետրվար ամսին, դեռևս պատասխան չենք ստացել>:
 

Հիշեցնենք,  2018 թվականի դեկտեմբերի 2-ին`  ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով նույն փողոցով Շահումյան փողոց տանող ուղղությամբ քայլող Ջուլիետտա Ղուկասյանին, հետևել է նրան:   Ըստ քրեական գործի, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել գյումրեցի կնոջ գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ անզգուշությամբ առաջացնելով Ջուլիետտա Ղուկասյանի մահը:

 

Դատարան Շիրակի մարզ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին