f

Անկախ

Ու լրագրող ծեծողների պետության դմփ-դմփ-հուի հնչյունների ներքո կմտնեք Ձեր տուն, կփակվեք Ձեր խոհանոցում, մինչև որ մի օր թուրքը կդմփդմփացնի Ձեր տան դուռը


Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը դեռ պիտի ուսումնասիրեն հոգեբաններն ու քաղաքագետները, որովհետև միայն նա կարող է խայտառակ պարտությունից հետո դուրս գալ քարոզարշավի, լկտիաբար՝ աղուհաց վայելել, Հիտլերի ու Մուսոլինիի նման, հնդկահավաբար փքված, իրեն մանուկներով շրջապատած ճառեր ասել ու ինքզինքը պահել այնպես, կարծես հաղթաանակած գեներալիսսիմուս Ստալինն է։ Իսկ այն, թե ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, վերջինիս օգտագործելով՝ տապալեցին նորանկախ Հայկական պետականությունն ու ի չիք դարձրին նրա պանծալի որդիների հաղթանակը - ուսումնասիրելու են աշխարհի բոլոր հետախուզական դպրոցներում և այդ դասաշարքը կոչվելու է "Սահակաշվիլիից մինչև Փաշինյան կամ վարդերից մինչև թավիշ"։

Իսկ այսօր, կարմիր գծերի կատարյալ բացակայության պայմաններում, երբ Երկիրը տրված է անհայրենիք, անծագում, անփորձ, անպատրաստ, անդեմ, ապաշնորհ, ցինիկ ու լկտի հեղափոխական թավշյա անասնապետությանը, տարածվող COVID-ի ու կորուստների, գերիների, անհայտ կորածների ցավից խելագարվող ժողովրդի աչքի առաջ Շագրենի կաշվի նման փոքրանում է Հայաստանս՝ ուղիղ համեմատական ՆԻկոլ - Աննա զույգի ցանկություններին։

Եվ դա կատարվում է Հայի նոր տեսակի ծափահարությունների ներքո, այն Հայի, որը մտքում, հոգեբանորեն, ամեն ինչ տվել է թուրքին՝ Էջմիածինն էլ, մատենադարանն էլ։

Ու հիմա, մասերի բաժանված, երկուստեք Նժդեհ վկայակոչելով, իրար թուրք անվանելով՝ բռնել ենք ինքնավերացման ուղին։ Այսօր՝ Արցախին զինվոր արդեն չենք տալու։ Վաղը չենք տա Սյունիքին։ Մյուս օրը Տավուշին, մինչև վերջին Հայը կարտագաղթի կամ կթուրքանա, ինչպես թրքացաան Բյուզանդիայի ութ միլիոն քրիստոնյա բնակիչները, երբ հիսուն հազար թուրքի լամուկներ ներխուժեցին այդ Երկիր։

Մինչ այդ, ինքնասիրությունից զրկված, ամեն ինչ կանենք, որպեսզի դուր գանք Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, Վենետիկի Հանձնաժողովին, Մինսկի խմբին, Եվրոխորհրդին ու հազար ու մի ուրիշ բաների, այդ ընթացքում ստամբուլյան ու չգիտեմինչյան կոնվենցիաներ ստորագրելով կվերացնենք Հայի "տղամարդ" տեսակը, մանավանդ, որ գլխավոր շտաբի պետն ու բանակի ղեկավարներն էլ "տղամարդ լինելու"մի կարգին օրինակ ցույց չտվեցին։

Ու լրագրող ծեծողների պետության դմփ-դմփ-հուի հնչյունների ներքո կմտնեք Ձեր տուն, կփակվեք Ձեր խոհանոցում, մինչև որ մի օր թուրքը կդմփդմփացնի Ձեր տան դուռը։

Բարի Երեկո

Դեպի Արարատ

Մինչ այդ, ինքնասիրությունից զրկված, ամեն ինչ կանենք, որպեսզի դուր գանք Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, Վենետիկի Հանձնաժողովին, Մինսկի խմբին, Եվրոխորհրդին ու հազար ու մի ուրիշ բաների, այդ ընթացքում ստամբուլյան ու չգիտեմինչյան կոնվենցիաներ ստորագրելով կվերացնենք Հայի "տղամարդ" տեսակը, մանավանդ, որ գլխավոր շտաբի պետն ու բանակի ղեկավարներն էլ "տղամարդ լինելու"մի կարգին օրինակ ցույց չտվեցին։

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում Հասարակություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին