Մեքսիկայի Խալիսկո նահանգում քննչական բաժնի աշխատակիցների վրա հարձակման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Televisa հեռուստաալիքը՝ հղում անելով գլխավոր դատախազին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Լաս Հուերտաս շրջանի Սան Պեդրո Տլակեպակ քաղաքում:
Կրակոցների հետևանքով զոհվել են երկու դատախազներ՝ մասնավորապես պետական դատախազ Միգել Ալֆոնսո Մեդրանոն և գողությունների հետաքննության համակարգող Օմար Վալդես Հերմոսիլոն:
Բացի այդ, հրաձգության հետևանքով զոհվել է նաև տեղի յոթ բնակիչ: Վիրավորվել է նաև մի կին, որը հոսպիտալացվել է:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: