«Կանոպուս B» ռուսական արբանյակը նկարահանել է Ever Given բեռնարկղային նավը, որը Սուեզի ջրանցքում խրվել է ծանծաղուտի մեջ և արգելափակել երթևեկությունը: Այս մասին հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Պանամայի դրոշի ներքո նավարկող Ever Given բեռնարկղային նավը Սուեզի ջրանցքում խրվել է ծանծաղուտի մեջ, խցանում առաջացնելով ջրանցքի երկու մուտքերի մոտ: Նախնական տվյալներով, պատճառը կարող է լինել ուժեղ քամին և հուժկու ավազամրրիկը:
Նշվում է, որ նավը տեղից շարժելու համար կարող են պահանջվել շաբաթներ: