Չինաստանում հունվար-փետրվար ամիսներին արտաքին առևտուրը նվազել է 11% -ով: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի գլխավոր մաքսային վարչությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով՝ տվյալ ցուցանիշը նվազել է մինչև 591,9 միլիարդ դոլարի: Ներկայացված տվյալներով՝ Չինաստանի արտահանումը նվազել է 17,2% (մինչև 292.4 մլրդ դոլար), իսկ ներմուծումը՝ 4%՝ հասնելով 299,5 միլիարդ դոլարի:
Ընդ որում՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունն, ընդհակառակը, աճել է 5,6% -ով՝ հասնելով 17,1 միլիարդ դոլարի: Այդ ցուցանիշը պայմանավորված է Ռուսաստանից Չինաստան ապրանքների և ծառայությունների ներմուծման 21,7% աճով և Չինաստանից Ռուսաստանի Դաշնություն այդ ապրանքների արտահանման ծավալի 15,4% կրճատմամբ: