Արսեն Զախարյանը դարձել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ռեկորդակիր:
Հիշեցնենք՝ երեկ նա գոլի հեղինակ էր դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Ռուսաստան – Իսլանդիա խաղում, որն ավարտվել էր 4-1 հաշվով:
Այդ պահին Մոսկվայի «Դինամոյի» և ՌԴ հավաքականի կիսապաշտպանը 17 տարեկան էր, 9 ամսական և 27 օրական: Այսպիսով, Զախարյանը դարձել է Ռուսաստանի Մ21 հավաքականի ամենաերիտասարդ գոլի հեղինակը:
Նախկինում այս ռեկորդը պատկանում էր Ֆեդոր Սմոլովին, ով 2008 թ.-ին 18 տարեկան 1 ամսական 17 օրականում էր խփել իր առաջին գոլը: