Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբան պատմել է, որ իր կարիերայի գագաթնակետին կինոյից հեռացել է առողջական լուրջ խնդիրների պատճառով, հայտնում է Entertainment Tonight-ը։
«Մայրս շատ երիտասարդ տարիքում՝ մոտ 20 տարեկանում, հիվանդ է եղել քաղցկեղով։ Ես մեծացել եմ քրոնիկական հիվանդությամբ։ Մինչեւ 11 տարեկանը ես հինգ վիրահատության եմ ենթարկվել։ Ես քրոնիկ ալերգիա ունեի, եւ մանուկ հասակում ինձ հաճախ էին հոսպիտալացնում»,- հիշել է արտիստը։
Նա նշել է, որ իր վիճակին սկսել է ավելի լուրջ վերաբերվել 2008թ․-ին դստեր՝ Օնորի լույս աշխարհ գալուց հետո։ «Ինչ-որ պահի ես հասկացա, որ ցանկանում եմ ապրել, ծաղկել ու որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել այդ փոքրիկ մարդու հետ, որին լույս աշխարհ եմ բերել։ Գիտակցեցի, որ առողջությունը կարեւոր է։ Ես ցանկանում էի, որ իմ երեխան եւս առողջ լինի։ Չափազանց դժվար է երջանիկ լինել, երբ հիվանդ ես»,- ասել է Ալբան։