f

Անկախ

Շիրակի մարզպետը կրկին աշխատանքից ազատել է ՀՀԿ-ական տնօրենին


Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենը, ով 2019 թվականի փետրվարին մարզպետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, մեկ տարի անց՝ փետրվարի 25-ին, դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում: Սա առաջացրել էր դպրոցական հանրույթի դժգոհությունը և նրանք բազմաթիվ դիմումներ էին ներկայացրել թե Շիրակի մարզպետին, թե մարզի դատախազին: Դպրոցի տնօրենին նաև մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գումարների հափշտակման համար: Այս մասով քրեական գործն արդեն դատարանում է: Հենց դատական նիստի ժամանակ էլ մեղադրող դատախազները միջնորդեցին փոխել մեղադրյալ Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը և կիրառել կալանավորում: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Իսկ նիստի հաջորդ օրը՝ մարտի 6-ի երեկոյան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ստորագրել է տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը:

- Երկրորդ գրությունն եմ ստացել դատախազից՝ մտահոգություններով, նաև այս ընթացքում հանդիպել ենք թե դպրոցական անձնակազմի, թե ծնողների հետ: Մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա, ինչպես փորձում են  ներկայացնել, քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ եմ բացահայտել, որ տիկինը կուսակցության ներկայացուցիչ է: Ես տեսել եմ մտահոգություն և դրանով պայմանավորված  երեկ ստորագրել եմ ազատելու որոշումը: Ես անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում և ինձ համար առաջնահերթությունը այդ միջավայրում կրթության որակի և շարունակականության ապահովման մոտեցումն է, - ասում է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետը նաև "Անկախ"-ին փոխանցեց, որ նոր տնօրեն դեռ չի նշանակվել, իսկ հարցին, թե  երկուշաբթի դպրոցում կվերսկսվի խաթարված դասապրոցեսը, Տիգրան Պետրոսյանը նշեց՝ դա ինքն ասել չի կարող:

Գյումրի Շիրակի մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ». Ժուչոկներ՝թաղման բյուրոյում. Լուսամփոփը փոխելիս դրանք վայր են ընկել. Մարությանը պահանջել էր հրաժարական գրի 07:56, 01.04.2020
«Ժողովուրդ». Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ
Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր
Կորոնավիրուսից մահացածների թվով ԱՄՆ-ն գերազանցել է Չինաստանին
Ժնևում ՄԱԿ-ի ինը աշխատակից կորոնավիրուսով է վարակվել
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը բուժվել է կորոնավիրուսից
«Եվրատեսիլը» կանցկացվի առցանց համերգի ձևաչափով
Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Factor.am: «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին
Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան
Առցանց դասը հեռավար կրթություն չի - փորձագետ
Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում
Տանկիստների գործնական պարապմունքներ
Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը
«Իմ քայլը» գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար. Մելիքյան
Ամոթ ձեզ, այս պահվածքը ոչ մի ձեւով հարգելի չէ. Մարուքյանը՝ Իմ քայլին
«Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին
ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Ավելին
Ավելին