Ռուսաստանի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գլխավոր ազատ մասնագետ, պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը գնահատել է աշխարհում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամների վտանգը: Այս մասին նա պատմել է Vesti FM ռադիոկայանի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ գիտնականները դեռևս չեն հայտնաբերել մուտացիաներ, որոնք հիվանդների մոտ ավելի ծանր հիվանդություն են առաջացնում:
«Առայժմ չկան այդպիսի հիմնարար արդյունքներ, որոնք ցույց կտան, որ որոշ շտամներ ավելի լուրջ հիվանդություն են առաջացնում կամ այլ կերպ են արտահայտվում», - ընդգծել է Չուլանովը:
Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կանխատեսում էր արել նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի մասին:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 126,2 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 101,8 միլիոն մարդ, իսկ ավելի քան 2,7 միլիոն հիվանդ մահացել է:
Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 4,5 միլիոն դեպք։ Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց պատվաստանյութ COVID-19- ի դեմ: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան գիտահետազոտական կեոնտրոնի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն ստացել է Sputnik V անվանումը: