f

Անկախ

Փաշինյանի ցանկացած հոդված կարդացածը կարող էր համոզվել, որ նա թշնամի է այս պետությանը․ Վազգեն Մանուկյան


ՀՓՇ վարչապետի թեկնածուն հիշեցրել է, որ ԶՈւ ԳՇ հայտարարությունը ստորագրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանը, այլեւ տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, հիմա, ըստ նրա, պետք չի բանակը ներգրավել, բանակին ձեռք տալ, այլ երբ վիճակը թեժանա՝ Բանակը ինքը կորոշի՝ ինչ չափով ներգրավվել։

«Նիկոլը շատ լավ մանիպուլյատոր է, շատ լավ բլեֆչի, նա ընտրությունների  թեման մտցրեց, կուսակցությունները կամուկացի մեջ ընկան, ինչ-որ պահի նա կարող է ասել՝ չէ, փոշմանեցի։ Դու մտնում ես խաղի մեջ, որտեղ ոչինչ չես որոշում, լծակներն իր ձեռքում են, չի կարելի հակառակորդի խաղի մեջ մտնել, եթե խաղը սկսվեց՝ դա ուրիշ բան։ Բայց հիմա ինքը ուրիշ գործերով է զբաղված, այդ պատճառով եմ մերոնց ասում՝ դուք մի կենտրոնացեք ընտրությունների վրա, կենտրոնացեք Նիկոլին հանելու վրա», ասել է Վազգեն Մանուկյանը։

ՀՓՇ անդամ կուսակցություններից 1-ն է հեռացել, մնացել են 16-ը, ասել է Վ․Մանուկյանը, ավելացրել, որ նույնիսկ այն ուժերին, որոնք պատրաստվում են ընտրությունների, նրանց էլ է ձեռնտու, որ այս ալիքը պահպանվի․ այդ հարցում բոլորը միասնական են՝ Նիկոլին պետք է աթոռից գցել։

Վ․Մանուկյանը ճիշտ չի համարում իր կառավարության կազմը հրապարակելը, քանի որ, ի վերջո, հետո շատերը, հնարավոր է, մասնակցեն ընտրություններին, բայց շարժման ալիքի բարձրացմանը զուգահեռ 5-6 անուն կհրապարակի։ Կիրակի օրվա հանրահավաքը Վազգեն Մանուկյանը համարում է ստուգատես․ նրա խոսքով՝ հիմա շարժման 3-րդ ալիքն է բարձրանում։ 

Վազգեն Մանուկյանն ասել է, որ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն ինքն ի սկզբանե համարել է հակասահմանադրական, ավելացրել, որ ասուլիսի գալուց առաջ զանգահարել, շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին։ Նրա խոսքով՝ ամենաուժեղ հարվածները Փաշինյանը հասցնում էր դատարաններին, մուտքերն էր շրջափակում, ՍԴ կազմն էր փոխում, բայց պարզվեց՝ դատական համակարգը բավականին կայացած էր։

«Կարող եմ իմ հիացմունքը հայտնել նրանց պահվածքի հանդեպ։ Իհարկե, կան կաշառք վերցնող կամ իշխանության ճնշումներին ենթարկվող դատավորներ, բայց, պարզվեց, ունենք մեծ թվով իրավաբաններ, դատավորներ, որոնք օրենքով ու խղճով են որոշում կայացնում։ Ասում էինք՝ Բանակը կայացած է, Նիկոլը կոտրեց, ասում էինք՝ բանկային համակարգը կայացած է, այդպես էլ կա, բայց պարզվեց, որ դատական համակարգն էլ է կայացած, եւ Նիկոլը չի հասցնի այն կոտրել»։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման օգուտների մասին իշխանության քարոզչությանը հակառակ, Վազգեն Մանուկյանը համարում է, որ Թուրքիան իր պայմաններն է թելադրելու, քանի որ հիմա մեր երկիրը, Վ․Մանուկյանը ցավով է նշում, խղճուկ վիճակում է․ պետք է ուժեղանալ, եւ սեփական պայմաններն  առաջ քաշել։ Ալիեւի՝ Զանգեզուր ներդրողներ հրավիրելու կոչի առիթով, Վ․Մանուկյանը նշել է, որ երկու ճանապարհով հակառակորդը կարող է վերցնել Զանգեզուրը, եթե դրան Հայաստանը չընդդիմանա․ ռազմական, ինչը Ռուսաստանը թույլ չի տա, եւ տնտեսական, նրա խոսքով, այդ դեպքում դե ֆակտո կլինի մերը, դե յուրե՝ նրանցը։

Արցախի հարցով բանակցություններում մենք պետք է վերականգնենք նախկին գործընթացը․ ինքնորոշման ճանաչում՝ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններում, պահանջել ԼՂԻՄ-ի տարածքով Արցախի ամբողջականության վերականգնում․

«Մեզ ուրիշի տարածքները պետք չեն, բայց մերը պետք է վերադարձնենք, դա նաեւ արժանապատվության հարց է», նշել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Արցախը կարելի էր ճանաչել պատերազմի ընթացքում, մյուս դեպքերում պետք է հաշվարկել եւ ընտրել ճիշտ պահը։ Նա հիշեցրել է, որ մարդիկ կային, որ հրապարակավ հայտարարում էին, թե Արցախը մարզ է, նրանք չէին մասնակցել ազատագրմանը, բանակցություններին, մինչդեռ պրագմատիզմը պահանջում է քայլ առ քայլ գնալ Հայաստանի հետ միավորմանը։

«Արցախի ժողովուրդը հիմա հիասթափություն է ապրում Հայաստանից, որը, կարելի է ասել, գցեց Արցախին։ Արցախը հարյուրավոր տարիներ կիսանկախ վիճակում պահպանել է իր ինքնուրույնությունը, պայքարել, հաջողության հասել, հիմա մենք թույլ տվեցինք, որ քարոզչություն գնա, որ Արցախը բեռ է, որի արդյունքում տաքսիստը հանում է մեքենայից արցախցի աղջիկներին։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2008-ին․ մենք մեր քաղաքը կազատագրենք ղարաբաղցի տականքներից։ Մենք բոլորս հայ ենք, ով հակառակն է ասում՝ ազգի դավաճան է, սրիկա կամ տգետ։ Բայց դա տարածվեց։ Երբ աղջիկ ես ամսւսնացնում, հետաքրքրվում ես՝ ինչպես է տղան իրեն պաել կյանքում։ Փաշինյանի ցանկացած հոդվածը կարդացողը կարող էր համոզվել, որ նա թշնամի է այս պետությանը, մինչդեռ կարդացողներն էլ ձայն չհանեցին, ինչ մնաց չկարդացողները։ Ու գնացին, ընտրեցին, հետո էլ ասում եք՝ ընդդիմությունից հիասթափված են», նշել է Վազգեն Մանուկյանը։

Վ․Մանուկյանը վստահեցրեց՝ այդ բոլոր հարցերը լուծելի են, միայն թե ազգային իշխանություն գա Հայաստանում․

«Ոչ միայն ես, իմ սերնդի տասնյակ հազարավորների կյանքը անիմաստ դարձավ այս պարտությամբ, բայց մենք պետք է ոտքի կանգնեցնենք Հայաստանը, ես չեմ կարող հանգիստ տանը նստել։ 88-ի շարժման ժամանակ մենք հպարտ էինք, Ադրբեջանը 10 անգամ ուժեղ էր ու տասնապատիկ շատ զենք ուներ, բայց մենք հաղթեցինք, որովհետեւ մեր ինքնագնահատականն էր բարձր։ Հիմա մենք գոյատեւման խնդիր ենք ուզում լուծել, մինչդեռ ով իր առջեւ գոյատեւման խնդիր է դնում, նա դատապարտված է ոչնչացման։ Մենք մեծ նպատակներ պետք է դնենք մեր առջեւ։ Մեծ խնդիրներին պետք է ծառայես, որ ուժեղ լինես», ասել է Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանն ուրախ է, որ իր հռչակած տարբերակին հակառակ Լեւոն ՏերՊետրոսյանն առաջարկում է իրենը, ինքը մրցակցության հարց չի տեսնում այստեղ, նաեւ հիշատակելով 5 նախկին նախագահների հանդիպումը, ասել է, որ  բոլորը բոլորի հետ հակասություն ունենալով՝ հանդիպում են, քանի որ հասկանում են, որ երկիրը արհավիրքի մեջ է․ «արհավիրքը կհաղթահարենք, հետո էլի կարող ենք վիճել ու կռվել իրար հետ, հիմա կարեւորը արհավիրքից դուրս գալն է», ամփոփել է Վ․Մանուկյանը։ 

 

Վազգեն Մանուկյան

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին