Առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 23-ը վիրավորվել շաբաթ օրը Կահիրեի շրջաններից մեկում տաս հարկանի բնակելի շենքի փլուզումից: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» թերթը:
Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը, Գիշր-էս-Սուեյսի խիտ բնակեցված տարածքում: Փրկարարները մինչև այս պահը ապամոնտաժում են փլատակները ՝ փրկվածներին գտնելու համար: Այժմ փրկարարները փորձում են փրկել մի ամբողջ ընտանիքի, որը մնացել է փլատակների տակ:
Նախնական տեղեկությունների համաձայն, տանտերն ապօրինի երկու հարկ է կառուցել: Դատախազությունը ստուգումներ է իրականացնում:
Նման դեպքերը հազվադեպ չեն Եգիպտոսում, որտեղ շենքերը հաճախ կառուցվում և վերակառուցվում են առանց իշխանությունների թույլտվության և շինարարության կանոնների պահպանման: Անցյալ դարի սկզբին կառուցված շատ տներ տևական ժամանակ է, ինչ վերանորոգման կարիք ունեն, իսկ մայրաքաղաքի և այլ քաղաքների նոր տների մեծ մասը չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական ստանդարտներին: Փորձագետների կարծիքով, միայն Կահիրեում բնակելի շենքերի շուրջ 40% -ը ոչ մի տեղ գրանցված չեն և կառուցվել են խախտումներով: Սա վերաբերում է հիմնականում աղքատ թաղամասերին: