Այսօրը Մյանմայում հեղաշրջման սկզբից ի վեր ամենաարյունոտ օրն է դարձել: Այդ մասին հայտնել է երկրում կազմակերպության առաքելության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր Մյանմայում ՄԱԿ-ի առաքելությունը ցնցված է մարդկանց անիմաստ մահերի պատճառով, քանի որ հաղորդվել է, որ հեղաշրջումից ի վեր ամբողջ երկրում ամենաարյունալի օրը զինված ուժերի կողմից տասնյակ մարդիկ են սպանվել», - նշված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունն ընդգծել է, որ բռնությունն անընդունելի է, և այն պետք է անհապաղ դադարեցվի: ՄԱԿ-ը նաև կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել էր Մյանմայի ռազմական ռեժիմի բռնությունները ցուցարարների նկատմամբ: Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հեղաշրջում կատարեցին: Նրանք երկրի ղեկավարությանն իշխանությունից զրկելը բացատրեցին նոյեմբերին կայացած ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով: Ոստիկանությունը երկրի տապալված ղեկավարությանը մեղադրեց օրենքը խախտելու մեջ: Մյանմայում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել: