Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ ղեկավարների շփումները շարունակական են:
«Նա կշարունակի իրականացնել պարտականությունները, ուստի այս որոշումը, որը հրապարակվեց, անհապաղ քննարկման կարիք չունի»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Ըստ նրա՝ երկու երկրների ղեկավարները «վերջերս շփվել են, շփումները շարունակական են»: