f

Անկախ

ՀՀ նախագահի մրցանակ-2020-ի համար ավելացել է երիտասարդների հայտերի թիվը, պակասել հումանիտար գիտություններինը


ՀՀ նախագահի 2020թ. մրցանակի 7 հիմնական անվանակարգերում այս տարի ընդունվել է 62 հայտ (Բնական գիտություններ՝ 9, Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 12, Արվեստ՝ 18, Բժշկագիտություն՝ 4, Ֆիզիկա՝ 2, Գրականություն՝ 14, Հումանիտար գիտություններ՝ 3)։ Անհամեմատ նվազել է Հումանիտար գիտություններ անվանակարգում ընդունված հայտերի թիվը, որը 2019-ին 22 էր, 2018-ին՝ 8, 2017-ին՝ 11։ Նախորդ տարվա համեմատ նկատելիորեն նվազել են նաև Գրականություն և Արվեստ անվանակարգերում ընդունված հայտերի թվերը՝ 2019-ի 116 հայտերի մեջ համապատասխանաբար՝ 34 և 31, չնայած դրան նախորդած տարիներին այս անվանակարգերում դիմողների թիվն այդքան մեծ չէր եղել։ Փոքր-ինչ աճել է Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ անվանակարգում ընդունված հայտերի թիվը, որը 2019-ին 7 էր, 2018-ին՝ 3, 2017-ին՝ 5։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար այս տարի ընդունվել է 13 հայտ, նախորդ տարի՝ 11, 2018-ին՝ 5, 2017-ին՝ 11։

Երիտասարդական մրցանակի համար ընդունված հայտերի թիվն այս տարի 116 է՝ նախորդ տարվա 93-ի համեմատ (2018-ին 73 էր, 2017-ին՝ 48)։ Երիտասարդականի Վիզուալ արվեստներ անվանակարգում այս տարի ընդունվել է 85 հայտ (2019-ին՝ 55 , 2018-ին՝ 35, 2017-ին՝ 16)։ Երիտասարդականի Գրականություն անվանակարգում այս տարի ընդունվել է 5 հայտ (2019-ին՝ 6, 2018-ին՝ 5, 2017-ին՝ 2)։ Երիտասարդականի Դասական երաժշտություն անվանակարգում (վոկալ և գործիքային) այս տարի ընդունվել է 26 հայտ (2019-ին՝ 28 ,2018-ին՝ 33, 2017-ին՝ 30)։

Տվյալները տրամադրել է Հայաստան համայակական հիմնադրամը, որը մրցույթի կազմակերպիչն է։ ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

Հայաստան ՀՀ նախագահի մրցանակ

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր
Կորոնավիրուսից մահացածների թվով ԱՄՆ-ն գերազանցել է Չինաստանին
Ժնևում ՄԱԿ-ի ինը աշխատակից կորոնավիրուսով է վարակվել
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը բուժվել է կորոնավիրուսից
«Եվրատեսիլը» կանցկացվի առցանց համերգի ձևաչափով
Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Factor.am: «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին
Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան
Առցանց դասը հեռավար կրթություն չի - փորձագետ
Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում
Տանկիստների գործնական պարապմունքներ
Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը
«Իմ քայլը» գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար. Մելիքյան
Ամոթ ձեզ, այս պահվածքը ոչ մի ձեւով հարգելի չէ. Մարուքյանը՝ Իմ քայլին
«Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին
ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների վարչական շենքերը
«Լուսավոր Հայաստանը» կրկին առաջարկել է չփակել սահմանները ԵԱՏՄ երկրների միջեւ
Ավելին
Ավելին