f

Անկախ

Հայաստանը ներկրել է AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ. այն հասանելի կլինի բոլոր մարզերում


COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում Հայաստանը ներկրել է AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքը նախաձեռնության հետ շարունակվում է, եւ առաջիկայում Հայաստանին այլ պատվաստանյութեր էլ են առաջարկվելու:

Պատվաստանյութը հասանելի կլինի բոլոր մարզերում: Պահպանման լուրջ պայմաններ այն չի պահանջում: Պատվաստումները նախատեսվում է սկսել արդեն հաջորդ շաբաթ:

Միջազգային շուկայում, մասնագետի խոսքով, այս պատվաստանյութի մեկ դեղաչափն արժե մոտ 25 ԱՄՆ դոլար, սակայն COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում այն ձեռք է բերվել շատ ավելի մատչելի գնով՝ մոտ 4.5 ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, որ Եվրամիության մի քանի երկրներ ժամանակավորապես կասեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով պատվաստումը պատվաստվածների մոտ հնարավոր թրոմբոէմբոլիայի բարդությունների մասին մի շարք տեղեկությունների պատճառով:

Նորվեգացի գիտնականների խումբը հաստատել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի մշակած պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտի հայտնվելու ռիսկը: Իսկ եվրոպացի մասնագետները կապ չեն գտել AstraZeneca-ի պատվաստանյութի եւ պատվաստվածների մոտ թրոմբոէմբոլիայի դեպքերի միջեւ:

Գայանե Սահակյանի խոսքով, այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ավարտվել են, ԱՀԿ-ի կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ունի: Ախտանշանային ձեւերի կանխարգելման համար դրա արդյունավետությունը 76 տոկոս է գնահատվում, գրեթե 100 տոկոսով կանխում է հոսպիտալացման եւ մագվան դեպքերը:

Այս պատվաստանյութը, մասնագետի խոսքով, երկու դեղաչափով է կիրառվում՝ 8-12 շաբաթ ինտեռվալներով, 18 տարեկանից բարձր անձանց համար:

Հակացուցումներն են ալերգիան բաղադրիչներից մեկի նկատմամբ, անաֆիլակտիկ շոկ նախորդ դեղաչափից, սուր վիճակ՝ բարձր ջերմությամբ:

Ինչ վերաբերվում է կողմնակի ազդեցություններին, մասնագետի խոսքով, լուրջ հետպատվաստումային էֆեկտներ չեն գրանցվել, իսկ պատվաստանյութի կապը թրոմբոէմբոլիայի հետ չի հաստատվել հետազոտությունների ժամանակ:

ՀՀ Առողջապահության նախարարություն

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին