Աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 565 997 նոր դեպք: Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Գրում է Gazeta.ru-ն։
Կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է COVID-19- ի 126.359.540 դեպք:
Նշվում է, որ կորոնավիրուսային վարակով հիվանդների մահվան դեպքերի թիվը հասել է 2,769,473-ի:
Չինացի գիտնականներն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, Չինաստանում համատեղ գիտական գործունեության արդյունքում եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող էր չղջիկներից մարդկանց փոխանցվել անհայտ միջանկյալ կենդանու միջոցով։