f

Անկախ

ԱԱԾ-ն բացահայտել է հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ իրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից ստացված կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ազդակներին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տևական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք:  

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ իրեն վստահված ուրիշի գույքը հափշտակելու (յուրացնելու) դիտավորությամբ, 2015-2019 թթ. ընկած ժամանակահատվածում մի շարք քաղաքացիների հրամանագրել է կազմակերպության տարբեր հաստիքներում, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել: Նրանց տվյալները ներառվել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ու աշխատավարձի հաշվարկի ցուցակներում, և պետական միջոցների հաշվին դուրս է գրվել ընդհանուր առմամբ 25.231.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը տնօրինել է նշված պաշտոնատար անձը: Արդյունքում վերջինս յուրացման եղանակով հափշտակել է վերոնշյալ՝ առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի դրանից, նույն ժամանակահատվածում նշված ՊՈԱԿ-ում աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելիության մատյանում աշխատակցի անվան դիմաց 2015-2018 թթ. դրվել են ստորագրություններ վերջինիս՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում:

Միևնույն ժամանակ, 2018-2020 թթ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի շուրջօրյա վճարովի խնամքի մի շարք շահառուներ ընդունվել և պահվել են կենտրոնում առանց համապատասխան ձևակերպումների, որոնց շուրջօրյա վճարովի խնամքի պայմանագրով նախատեսված օրական գումարը յուրաքանչյուր ամսվա վերջում առձեռն ստացվել է շահառուների հարազատներից և չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ: Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայաստան ՀՀ ԱԱԾ

Այլ հոդվածներ հեղինակից

Իրադրությունն առաջնագծում
Ստացվում է՝ ժողովուրդը ոչ միայն մեղավոր է, որ հիվանդացել է այլև դավաճան է, որովհետև բողոքում է. պարզագույն դեմագոգիա
«Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտներն անկում են գրանցել». Արա Գալոյան
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 547 նոր դեպք. կա 7 մահ. 207 անձ ապաքինվել է
«Ծառուկյանն իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել». Գևորգ Պետրոսյան
«Երբ պետական կառավարմանն այսքան անլուրջ են մոտենում, ունենում ենք այն, ինչ ունենք». բժիշկ
Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան
«Վարչապետի մամլո խոսնակի հետևում կանգնած պարոնը մի բան հաշվի չի առել». Գագիկ Համբարյան
Պատասխանատվություն ես վերցրել, ուրեմն մեղավորը դու ես և քո կառավարությունը». Ավետիք Իշխանյան
Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները եւ շերտերը. Նիկոլ Փաշինյան, տեսանյութ
Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. մեկինը՝ 72 ժամով
Թուրքիայում   բացվել  է  «Մուսա  լեռ» թանգարանը
«Ժողովուրդ». Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները
«Հրապարակ». Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանի սեղանին դիմումներ կան
«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին
Մանե Գևորգյանի տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում. Իվետա Տոնոյան
Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով. վարչապետի խոսնակ
Ծառուկյանի ելույթից վատացել են «նեղ ռետուզները» հագած անսեռ ու անհայրենիք դեմքերը. Արման Աբովյան
Տեր֊Պետրոսյանի կոչերը և բադերի առակը
Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչեւ մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել.Գագիկ Ծառուկյան
Պապուա Նոր Գվինեայի Ուլավուն հրաբուխը թեթև «զաժիգալկա» է տարբեր տրամաչափի գործիչների ինքնաբռնկման դիմաց․ Նաիրա Զոհրաբյան
Իրական ՀԱԿ-ա սիլլոգիզմ
Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը
Ավելին
Ավելին