f

Անկախ

Tarkovsky Day միջոցառմանը կներկայացվի Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը


Ռեժիսոր, սցենարիստ Անդրեյ Տարկովսկու ծննդյան օրը Երևանում կվերածվի տոնի: «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին կկայանա 20-րդ դարի ամենաառեղծվածային ռեժիսորներից մեկին նվիրված Tarkovsky Day միջոցառումը:  

Իրադարձության շրջանակակում կներկայացվի Անդրեյ Տարկովսկուն նվիրված դասախոսություն, որը կվարի կինոգետ, ռադիոհաղորդավար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը: 

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը կներկայացնի դասախոսություն Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպի մասին, որի հիման վրա Անդրեյ Տարկովսկին նկարահանել է համանուն ֆիլմը: Ի դեպ, երեկոյին կկայանա նաև գրքի շնորհանդեսը, որը վերջերս «Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Լեհերենից թարգմանությունը` Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի: 

Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: « «Սոլարիս» վեպն ունեցել է ամենաուժեղ՝ ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը 20-րդ դարի համաշխարհային գիտական ֆանտաստիկայի վրա», -ասել է գրող, սցենարիստ Բորիս Ստրուգացկին:

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի կազմակերպած միջոցառմանը կներկայացվեն նաև արտ ինստալացիաներ, Տարկովսկու ֆիլմերի պաստառների ցուցահանդես, ինչպես նաև կցուցադրվի Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմը:

Ստանիսլավ Լեմ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին