f

Անկախ

Երբ կոնկրետ անձինք, որոնք վերջին երկու տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս՝ պետք է ստանան արժանին


Նախորդ երկու շաբաթների ընթացքում երկու նորություն եղավ։ Առաջինը ԱՕԿՍ-ի շենքի վերաբերյալ իրավապահ մարմնի հայտարարությունն էր, որ. “… պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել”:

Այս պատմությանը չէի անդրադառնա, եթե նույն շրջանում չլիներ մեկ այլ հայտարարություն, այս անգամ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ Օպերայի հրապարակի շրջակայքի համար մրցույթ հայտարարելու մասին։ Չեմ անդրադառնում այդ մրցույթին, քանի որ դա մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրականում որևէ փոփոխություն չկա նման խոշոր մասշտաբով խնդիրներ լուծելու և առհասարակ նորմալ կազմակերպված ճարտարապետական մրցույթների միջոցով գաղափարներ գեներացնելու համար։ Սակայն փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ այստպես ասած ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն։

Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012 թվականին ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան (տե՛ս հղումը մեկնաբանությունում)։ Նույնիսկ նրան չէի անդրադառնա, եթե, համաձայն օդում կախված լուրերի, փորձ չլիներ նրան որպես “ոլորտի լավագույն գիտակ” մշակույթի նախարարություն հրավիրել աշխատանքի, կամ նորից ըստ օդում կախված լուրերի, նույն այդ ժամանակաշրջանում մշակույթի ոլորտը համակարգած փոխնախարարը չհավակներ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնին ու, ավելին, դա լուրջ դեմքերով չքննարկվեր նրա թեկնածությունը տարբեր ձևաչափերով։

Մենք կարող ենք բազմաթիվ կիսատ-պռատ որոշումների, մասնագիտական առումով բոբիկ մտքերի համար լինել ներողամիտ, բայց երբ կոնկրետ անձինք, որոնք վերջին երկու տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս՝ պետք է ստանան արժանին։ Սրա նպատակը ոչ թե այդ մարդկանց մինչև վերջ ոչնչացնելն է, այլ այսօր նման գործարքների մեջ մտնող մարդկանց ցույց տալը, որ եթե հիմա ինչ-որ պատճառով (թայֆաբազության՝ հիմնականում) պլստացին իրավական պատասխանատվությունից, ապա երկարաժամկետ կտրվածքով կրելու են բարոյական պատասխանատվություն այս ամենի համար։

#ՈչինչՄյուսԱնգամ ինստիտուցիոնալ մոտեցումը ոչ միայն կլինի հայտարարությունների տեսքով, այլև ամենօրյա գործով...

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում Երևանի քաղաքապետարան

Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Ավելին
Ավելին