Ռուսաստանն ու Չինաստանը մերձենում են արևմտյան երկրներին դիմակայելուն համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Գրում է Gazeta.ru-ն։ Նման կարծիք նա հայտնել է իր բլոգում:
«Չինաստանը և Ռուսաստանը մերձենոում են. Նրանց արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին հանդիպել են Չինաստանում: Երկուսն էլ հայտարարեցին, որ ցանկանում են ամրապնդել իրենց տեխնոլոգիական անկախությունն Արևմուտքից և կոչ արեցին [արևմտյան] երկրներին դադարեցնել այլ երկրների ինքնիշխան ներքին գործերին միջամտելը», - գրել է Բորելը:
Եվրոպացի քաղաքական գործիչը նշել է Արևմուտքի և Միացյալ Նահանգների մասին զրույցներում Մոսկվայի և Պեկինի «միանման լեզուն», նա նաև ուշադրություն է հրավիրել երկու երկրների ցանկության վրա` ավելացնել իրենց տնտեսական անկախությունը արևմտյան պետություններից: Այնուամենայնիվ, Բորելը ընդգծել է, որ բացառապես տնտեսական տեսանկյունից անհնար է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները:
«Չինա-ռուսական մերձեցումը հիմնված է առաջին հերթին ժողովրդավարական արժեքների մերժման և իրենց ներքին գործերին« միջամտություն» համարելու հակադրության դեմ», - իր դիրքորոշումը հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Բորելը հավաստիացրել է, որ չնայած Մոսկվայի և Պեկինի «Արևմտյան աշխարհին դիմակայելու ուժերը միավորելու» ցանկությանը, բազմաբևեռ աշխարհի ապագա աշխարհաքաղաքական լանդշաֆտը «հեշտ չէ»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Չինաստանը միասին կաշխատեն առևտրային և ֆինանսական հարաբերությունները պաշտպանել արեւմտյան պատժամիջոցների սպառնալիքներից: