Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,9 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոլիայից 86 կմ դեպի արևմուտք: Ստորգետնյա ցնցումների օջախի խորությունը 2,2 կմ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տվյալները բացակայում են:
Հիշեցնենք, որ փետրուարի երկրորդ կեսին Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել էր առնվազն յոթ մարդ: