Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասման, ապաքինվել են նոր տեսակի կորոնավիրուսային վարակից։ Այդ մասին թվիթերում հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի պաշտոնական էջը: Գրում է Gazeta.ru-ն։
Գրասենյակի տվյալներով, Սիրիայի առաջնորդի և կնոջ մոտ կորոնավիրուսային վարակի ախտանիշներն անցել են, իսկ COVID-19-ի թեսթը ցույց է տվել բացասական արդյունք:
«Նախագահ Բաշար ալ-Ասադը և տիկին Ասմա ալ-Ասադն այսօրվանից վերադառնում են բնականոն աշխատանքի», - նշված է հաղորդագրության մեջ:
Մարտի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահը և նրա կինը վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսային վարակով, նրանք իրենց աշխատանքը շարունակեցին հեռավար ձևաչափով:
Մարտի 24-ին Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը հայտարարեց, որ Բաշարն ու Ասմա Ասադը վերականգնվում են: