Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Պշենիչնայան խոսել է հետքոիդային համախտանիշի հնարավոր դրսեւորումների մասին: Գրում է Russian.rt.com-ը։
Kp.ru-ին տված հարցազրույցի շրջանակներում նա նշել է, որ դրանք հաճախ արտահայտվում են երկար ժամանակ շարունակվող հազի, հևոցի, ուժեղ հոգնածության, ճանաչողական խանգարումների՝ հիշողության և կենտրոնացման նվազման արտահայտումով:
Մեկ այլ դրսեւորում է սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները:
«Մի շարք հիվանդներ բողոքում են կրծքավանդակի շրջանում այրման զգացողությունից, գլխացավերից և մկանների ցավերից ու գլխապտույտից: Որոշ մարդկանց մոտ սուբֆեբրիլիտետ է նկատվում, երբ ջերմաստիճանը անընդհատ պահպանվում է 37-37,5 մակարդակի վրա», - նշել է Պշենիչնայան: