f

Անկախ

Արցախում մեծ հիասթափություն կա Հայաստանից, բայց բոլոր հարցերը լուծելի են


Մենք պետք է վերականգնենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Մենք պետք է պահանջենք Արցախի ամբողջականության վերականգնումը, այսինքն Հադրութի շրջանը և մնացած տարածքները, որոնք թշնամին վերցրել է, պետք է վերադարձվեն Արցախին: Մեզ համար Արցախի հարցը ֆունդամենտալ մեծ նշանակություն ունի: Մեզ ուրիշների տարածքներ պետք չեն, բայց Արցախի ինքնորոշումը պետք է:

Արցախը այժմ մեծ հիասթափություն ունի Հայաստանից, մենք փաստորեն իրանց չպաշտպանեցինք: Արցախը տարբեր երկրների տիրապետության տակ է եղել և կարողացել է հարյուրավոր տարիներ իր ինքնուրույնությունը պահել: Արցախի տարածքում միշտ ապրել են հայեր, ապրել են իրենց հայկական կյանքով, պայքարել են իրենց անկախության համար: Հայաստանի հետ կապվեցին, Հայաստանը որպես ավագ եղբայր խոստացավ օգնել ու անպաշտպան թողեց Արցախին: Ի՞նչ պետք է զգա Արցախի ժողովուրդը՝ մեծ հիասթափություն:

🔴 Երկարատև ժամանակ քարոզչություն գնաց, որ Արցախը մեզ համար բեռ է, Արցախը մերը չի: Նիկոլ Փաշինյանը 2008թ.-ին ասում էր, որ մենք մեր քաղաքը կազատագրենք ղարաբաղցի տականքներից ու էդ մարդուն հետո ժողովուրդը ընտրեց երկրի ղեկավար: Արցախցին ինչպես վարդենիսցին, գյումրեցին, մենք բոլորս նույն հայերն ենք և ցանկացած մարդ, որը հակառակն է ասում ուրեմն ազգի դավաճան է, սրիկա ու անգրագետ: Ամոթ է նույնիսկ, որ մեզ մոտ նման քարոզչություն գնաց և Արցախը կորցնելը նաև դրա արդյունքն է. ասուլիսի ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը

Վազգեն Մանուկյանի 26.03.2021թ.-ի ասուլիսն ամբողջությամբ.

https://ankakh.com/hy/article/49236

Վազգեն Մանուկյան հարցազրույց Տեսանյութ Հայրենիքի փրկության շարժում

«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն
Մենք բնականոն աշխատում ենք. ՔԿ-ի, ասածին ավելացնելու բան չունենք.ԱՆ խոսնակը՝ նախարարությունում խուզարկությունների մասին
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունների համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
«Դեմս փակեց ու սկսեց վիրավորել. ես միայն հրել եմ ու անցել» Հակոբ Ասլանյանը ներկայացրեց տրանսպորտում տեղի ունեցածը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում
Չէի պատկերացնում որ կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում. Գեղամ Մանուկյան
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
Ավելին
Ավելին