Ուղիղ մի տարի առաջ ԻՔ-ը խորհրդարանում զոռբայությամբ լրացրեց արտակարգ դրության իրավական ռեժիմին վերաբերող օրենքը:
Դրանով հեռախոսային օպերատորներին պարտավորեցրին արտակարգ դրության ընթացքում պետությանը և պետության ստեղծած իրավաբանան անձանց փոխանցել մեր անձնական տվյալները, այդ թվում՝ տեղորոշող: Այս առիթով մի քանի հարց ունեմ՝
1. Արտակարգ դրությունը դեռ շարունակվու՞մ է, և այդ տվյալները տրամադրվու՞մ են դեռ:
2. Մինչ օրս պետական ո՞ր մարմիններին և իրավաբանական անձանց են փոխանցվել այդ տվյալները:
3. Հատկապես 44-օրյա պատերազմի նախօրեին և ընթացքում դրանց արտահոսքը թշնամուն բացառելու խիստ միջոցներ ձեռնարկվե՞լ են:
4. Ստուգվե՞լ է, արտահոսք եղե՞լ է: