Գերմանիայում որոշում են կայացրել մարտի 31-ից AstraZeneca պատվաստանյութն օգտագործել միայն 60 տարեկանից բարձր անձանց համար: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է AB հեռուստաալիքը ՝ հղում կատարելով Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպանի և դաշնային նահանգներից նրա գործընկերների հայտարարությանը:
Ավելի վաղ գերմանական կարգավորիչը խորհուրդ էր տվել AstraZeneca պատվաստանյութը օգտագործել 60 տարեկանից բարձր մարդկանց համար:
Մարտի կեսին Ֆրանսիայի Առողջապահության բարձրագույն վարչությունը (HAS) ևս խորհուրդ էր տվել, որպեսզի AstraZeneca պատվաստանյութն օգտագործվի միայն 55-ից բարձր տարիքի մարդկանց համար` ավելի երիտասարդ տարիքի անձանց շրջանում ներանոթային մակարդման և թրոմբոֆլեբիտի հնարավոր ռիսկի պատճառով: