Ֆրանսիայում մեկ օրում 30 702 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Հանրապետությունում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4585385-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնել են երկրի սանիտարական ծառայությունից:
Նշվում է, որ Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 337 հիվանդ է մահացել: COVID-19-ով վարակված հիվանդների մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 95 364-ի:
Ավելի վաղ նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների տեմպը կարագանա:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 127 միլիոնը։