Իտալիան անհապաղ արտաքսում է երկու ռուս աշխատակիցների, որոնք կասկածվում են անօրինական գործունեության մեջ: Այս մասին ասվում է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լուիջի Դի Մայոյի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Իտալիայի կառավարությունն իր բողոքն է արտահայտվել Իտալիայում ՌԴ դեսպանին, որը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Նա նաև տեղեկացվել է ծանր [լրտեսության] գործով ներգրավված երկու [դեսպանատան] աշխատակիցների անհապաղ արտաքսման մասին: Շնորհակալ եմ մեր հատուկ ծառայություններին և բոլոր պետական կառույցներին, որոնք աշխատում են մեր երկրի անվտանգության համար », - գրել է նախարարը:
Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը արտգործնախարարություն է կանչվել ռուս սպայի և իտալական ռազմածովային զինծառայողի ձերբակալությունից հետո, երբ վերջինս, դրամական պարգևի դիմաց գաղտնի տեղեկատվությունը փոխանցելիս է եղել ռուս սպային: Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը հաստատել է ռազմական կցորդի աշխատակցի ձերբակալման փաստը:
Իտալիայի իշխանությունները չեն հայտնում վտարված անձանց անուններն ու կոչումները: