Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ հայտարարել է, որ երկրի 19 դեպարտամենտներում ներդրված կորոնավիրուսի հետ կապված կարանտինային միջոցառումները կտարածվեն ամբողջ Ֆրանսիայի տարածքում: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է France Info պորտալը:
Նշվում է, որ կարանտինային միջոցառումները ամբողջ երկրի տարածքում կսկսեն գործել ապրիլի 3-ից և կտևեն չորս շաբաթ:
Կարանտինի ռեժիմը նախատեսում է երկրում տեղաշարժի, բիզնեսով զբաղվելու, սպորտային միջոցառումների անցկացման և այլ սահմանափակումների սահմանում:
Միևնույն ժամանակ, երկրի տարբեր ուսումնական հաստատություններ ևս մասամբ կամ ամբողջությամբ կփակվեն:
Մարտի 30-ին հաղորդվեց, որ համաճարակի ամբողջ ժամանակահատվածում Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4,585,385 դեպք: