Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կառավարությանն ու ԿԳՍՄ նախարարությանը ներկայացնող անդամները տապալել են ԵՊՀ հոգաբարձուների խոհրդի նիստը, չեն ներկայացել նիստին, ուստի քվորման բացակայության հիմքով նիստը չի կայացել: Նիետի օրակարգում, հիշեցնենք, ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում' ռեկտորի ընտրության մրցույթին վերաբերող հարց.
Ստորև ներկայացնում ենք նիստին չմասնակցած անդամների անունները.
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության
նախարարի տեղակալ
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության
ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն
Հ. Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի
տնօրենի պաշտոնակատար
Հիշեցնենք, որ 32 անդամից 14-ն էր ներկայացել նիստին