Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի 24300 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է COVID-19-ի 2.833.173 դեպք: Գրում է Russian.rt.com-ը։
Նման տվյալներ հրապարակել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի կայքը:
Օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է 201 հիվանդ, համաճարակի ամբողջ ընթացքում՝ 76 543:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ երկրի իշխանությունները պայմանավորվել են կորոնավիրուսի պատճառով ներդրված կարանտինի ռեժիմը երկարացնել մինչև ապրիլի 18-ը: