Անհայտ տղամարդը կրակոցներ է արձակել Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթում, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանության աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Աղբյուրների խոսքերով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի 19-րդ օրկրուգում պաշտպանիչ սաղավարտ կրող զինված տղամարդը մտել է մզկիթի բակ և վիրավորել մի տղամարդու, որից հետո անհայտացել է սկուտերով:
Ինչպես հայտնի է դարձել, տուժածը լուրջ վնասվածքներ է ստացել:
Կրակոցներ արձակած անձի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ: