Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի Խերսոն քաղաքում կմասնակցեն Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշայիններ Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը, 64 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 69 կգքաշային Գուրգեն Մադոյանը և 75 կգ քաշային Արման Դարչինյանը:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի համար սա կլինի մրցաշրջան 2021-ի առաջին ստուգատեսը: Օլիմպիական ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը բուժել է վնասվածքն ու կփորձի աստիճանաբար գալ լավ մարզավիճակի:
Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 2-ին: