f

Անկախ

Փաշինյանի կառավարման արդյունքներով կմնա ներկայիս Հայաստանի մեկ երրորդը. պատմաբան


EADaily-ի թղթակիցը զրուցել է ռուսաստանցի պատմաբան Օլեգ Հայրապետովի հետ Արևմուտքի հովանավորությամբ հերթական հակառուսական միջադեպի  կապակցությամբ: Խոսքը  վերջին օրերին տեղեկատվական դաշտում շրջանառվող մի թռուցիկի մասին է, որը բաղկացած է 23 կետից: Այդ թղթի  հիմնական բովանդակությունն այն է, որ հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը պատմականորեն Ռուսաստանն է:

«Իհարկե, պատմության մասին կարելի է երկար խոսել: Բայց  այն, ինչ գրված է այդ քարոզչական թղթում, լրիվ զառանցանք է: Այլ հարց է, թե ինչու է դա հիմա ի հայտ գալիս և ինչ նպատակ է հետապնդում այդ քարոզչությունը»,- կարծում է զրուցակիցը:

Նրա համոզմամբ, նման մտքերը կարող են հաջողությամբ տարածվել միայն այն դեպքում, երբ ուղղվեն խոցված հոգեբանությամբ կիսագրագետ մարդկանց:

«Այժմ,Հայաստանի ինքնուրույն գոյության 30 տարիներից հետո ի՞նչ ենք տեսնում, ինչպիսի՞ն է այդ 30-ամյակի արդյունքը: Չեմ խոսի բանակի մասին: Միջնակարգ դպրոցի տապալում,  բարձրագույն կրթության լիակատար կոլապս… Այ հենց վերջերս Երևանում խորհրդաժողով էր անցկացվում, այնտեղ հայ պատմագիտության լավագույն ներկայացուցիչներն էին: Խորհրդաժողովը նվիրված էր Հայաստանի համար այնպիսի ցավոտ հարցի, ինչպիսին Կարսի պայմանագիրն է: Եվ այնտեղ հիմնականում ակադեմիկոսներ էին, պրոֆեսորներ, մարդիկ, որոնք 60-70 տարեկան են: Նրանք վաղուց ի վեր չեն աշխատում, հայ պատմագիտությունը համաշխարհային գիտության ծայրամասում է: Գիտնականներն աղբյուրներով չեն զբաղվում, շրջանառության մեջ չեն դնում նոր տվյալներ ու նոր պատմական աղբյուրներ: Նրանք տապակվում են սեփական յուղի մեջ,- կարծում է պատմաբանը:- Առհասարակ այնպիսի զգացողություն ունեմ, որ ինքնուրույն Հայաստանի արդյունքը… Դե, չեմ ուզում ասել, որ Հայաստանի ողջ մտածող հատվածը դուրս է մղված, բայց մեծ թվով մարդիկ, որոնք կոչված են ինտելեկտուալ աշխատանքի, լքում են հանրապետությունը հեռանկարների որոնումներով»:

Նրա խոսքով՝ այսօրվա Հայաստանին այդ ամենը պետք չէ, և այսօրվա Հայաստանի էլիտայի տիպական ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է.

«Եթե ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի ներկայացուցչի ընտրության հնարավորությունը իշխանության համար, հարկ է խոստովանել, որ պարոն Փաշինյանը բավական մանր, չնչին մարդ է՝ ահռելի հավակնություններով, բայց տկար ինտելեկտուալ առումով, խորամանկ և ցինիկ բանսարկու, որը ոչնչից չկարողացավ գլուխ հանել, բացի իշխանությունը պահելուց: Նա էլ հենց, կարճ ասած, ներկայիս հայկական էլիտայի տիպիկ ներկայացուցիչն է: Ահա այն լակմուսի թուղթը, թե ինչ է իրենից ներկայացնում այժմ հայ ինտելեկտուալ էլիտան: Նայեք Փաշինյանին. հիստերիկ, դեմագոգ, վախկոտ, որը պատերազմի ժամանակ, երբ հարկ էր համաձակ որոշումներ կայացնել, գտնվում էր ինչ-որ տեղ ֆեյսբուքում, վիրտուալ ղեկավար այն պայմաններում, երբ իրական իշխանություն էր անհրաժեշտ»:

Հայրապետովի համար միանգամայն ակնհայտ է, որ Երևանում այժմ ամեն տեսակ փաշինյանները հարցն այսպես են դնում. հիմա ղարաբաղը մեր պատասխանատվության գոտին չէ, այլ Ռուսաստանի: Թե ինչ կլինի 4,5 տարի անց, հայտնի չէ: Պահել այն առանց Ռուսաստանի հնարավոր չէ: Կկարողանա՞ Ռուսաստանը դիմակայել թուրք-ադրբեջանական դաշինքին և երկարացնել խաղաղապահի մանդատը, հայտնի չէ: Հետևաբար այն մարդիկ, որոնք այժմ գտնվում են Երևանում, նկատի ունի ցինիկ մարդկանց, նախապես պատրաստում են պատասխանատվությունը Ղարաբաղում հայության վերջնական տապալման համար: Եվ այդ պատասխանատվությունը պետք է դրվի ոչ թե նրանց վրա, ովքեր տանուլ են տվել այդ ամենը, այլ ինչ-որ ուրիշ մարդու կամ երկրի վրա: Հարց է ծագում, ո՞ր երկրի: Իհարկե Ռուսաստանի:

«Այ հիմա, այսօրվա օրով ո՞վ է պաշտպանում Գանձասարը, Դադիվանքը և Ամարասը, ո՞վ է փաստացի պաշտպանում Զանգեզուրի սահմանները: Պատասխանը պարզ է: Եվ հարց է, թե ով դա կանի 4,5 տարի անց: Եվ այն ժամանակ, երբ տեղի է ունենում Բաքվի ու Անկարայի մերձեցումն ու միավորումը, Երևանի ընկերները քարոզչություն են տանում այն մարդկանց դեմ, որոնք այժմ Ղարաբաղի հայության գոյատևման միակ երաշխիքն են: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ ամենի պատվիրատուներին, իսկ նրանք նստած են Երևանում, այդ հայկական Ղարաբաղը պետք չի եղել դեռ պատերազմից առաջ: Ինչը և նրանք բացեիբաց ասում էին»:

Հարցին, թե ինչ է մտածում վերջերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այն հայտարարության մասին, թե պետք է վերանայվեն Թուրքիայի հետ հարաբերությունները, Հայրապետովը կարծում է, որ նպատակը թուրքերի փոխարեն ռուսներին թշնամի դարձնելն է, և դա ֆանտաստիկա չէ, նրանք արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Պատմաբանը բնավ դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելուն: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ պայմաններով, ինչ գնով ձեռք կբերվի այդ խաղաղությունը:

Ինչի՞ կհանգեցնի իրականում այս վեկտորների փոփոխությունը: Ենթադրենք՝ Ռուսաստանի՝ որպես թշնամու կերպարի քարոզչությունը հաջողվում է և պահանջում են հեռացնել նրա զորքերը, Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիր են կնքում և այլն: Ինչպիսի՞ն կլինի արդյունքը:

«Տեղի հայկական իշխանությունները բավական հետևողականորեն  գործում են Հայաստանը թուրքական պրոտեկտորատի վերածելու ուղղությամբ,- պատասխանում է պատմաբանը:- Երբ ես առաջին անգամ ասացի այդ մասին, ոմանք դա ֆանտաստիկ սցենար համարեցին: Բայց չէ՞ որ քայլ առ քայլ իրականացվում է դա: Երևանի առնչությամբ չեմ ուզում Կասանդրայի դեր խաղալ, այսուհանդերձ չեմ կարող չասել, որ զինվորական ընդդիմությունը Փաշինյանին պարտություն կրեց, և արտահերթ ընտրություններ են լինելու: Թե ինչպես դրանք կընթանան ժողովրդավարական հայացքներով մարդկանցով, շատ լավ գիտենք: Ըստ ամենայնի, Փաշինյանը կպահպանի հսկողությունը կառավարության վրա և կշարունակի երկիրը կործանման տանել: Դե էնտեղ նրա կառավարման հետևանքով հավանաբար կմնա ներկայիս Հայաստանի մեկ երրորդը, դա կլինի ինչ-որ ինքնավարություն Թուրքիայի Հանրապետության ազդեցության գոտում: Փոխարենը, ինչպես ասում են փաշինյանները, այնտեղ ժողովրդավարություն և առաջընթաց կլինի: Մնացածների համար հնարավոր է, որ լավ լինի, հնարավոր է՝ ոչ»:

Սակայն, ըստ զրուցակցի, խնդիրն այն չէ, որ այժմ հանրապետության ղեկավարը Փաշինյանն է: Խնդիրն այն է, թե ով կլինի նրա փոխարեն: Գլխավոր խնդիրը Փաշինյանին հեռացնելը չէ, այլ փաշինյանականության հեռացումը, քանի որ Հայաստանն այժմ համակարգային ճգնաժամի մեջ է և այն պետք է դուրս բերել այդ ճգնաժամից:

«Առաջ հայերն ինտելեկտուալ ժողովրդի հեղինակություն ունեին: Իրոք: Ե՛վ բիզնեսի հատվածում, և՛առևտրի, և՛ ստեղծագործության ու գիտության: Ո՞ւր է հիմա այդ ամենը: Այնտեղ, որտեղ գտնվում են Աբովյանի, Թումանյանի և Չարենցի ժառանգության մասին գիտելիքները: Կորսվել է հեղինակությունը: Առաջ՝ խորհրդային դպրոցում, Աբովյան ու Րաֆֆի էին կարդում: Իսկ հիմա՞: Միջնակարգ կրթության ճգնաժամն ու տապալումը միջին վիճակագրական մարդուն ընկալունակ դարձրին ամեն տեսակ անհեթեթություններին՝ խնդրո առարկա քարոզչական թռուցիկներին: Մենք տեսել ենք, թե ինչպես է դա գործում Ուկրաինայում, նման բան տեղի է ունենում Բելառուսում, Մեձբալթիկայում: Կնշանակի գոյություն ունի ինչ-որ միասնական հայեցակարգ, որով չափ են տալիս ազգային առանձնահատկություններին»:

Ամփոփելով իրավիճակը և զրույցի առարկա դարձած հակառուսական թեզերը բովանդակող թռուցիկը, զրուցակիցը եզրակացնում է.

«Դրությունը, ցավոք, այսպիսին է. այ մենք հիմա կկոտրենք, ինքներս մեզ կհասցնենք քաղաքական ինքնասպանության, բայց մեղավորը կլինի ուրիշը: Ես ապուշ եմ, բայց մեղավոր է հարևանը: Ինչո՞ւ: Այ եթե հարևանը լավը լիներ, փայտով գլխներիս կհարվածեր և խելքի կբերեր: Այնինչ նա, պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ շրջան չարեց դա, հիմա էլ լրիվ բաց թողեց: Այժմ ես տեսնում եմ, որ հայերին նարցիսիզմ ու պահանջկոտություն են ներարկում. դա մի կոկտեյլ է, որը քաղաքականությունում հանգեցնում է կործանման: Անցած տարվա իրադարձությունները ցույց տվեցին, թե դա ինչքան վատ ու վտանգավոր է: Բայց մարդիկ բաժանվում են երեք տեսակի. առաջինը իմաստուն մարդիկ են, որոնք սովորում են ուրիշների սխալների վրա, երկրորդը՝ խելոքները, սովորում են իրենց սխալների վրա: Երրորդ տեսակը, որ ամենատարածվածն է, առահասարակ սխալների վրա չի սովորում»:

Թե ինչ անուն են տալիս երրորդ տեսակին, կարծում է, որ բոլորս էլ գիտենք, և ցավում է, որ այժմ, ահա, քաղաքականություն են ղեկավարում որոշ իդիոտներ, որի բովանդակության ու էության մասին պատկերացում իսկ չունեն: 


 

Աշխարհում Ռուսաստան քաղաքական ճգնաժամ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին