f

Անկախ

Աբովյանի համար 1 ավագ դպրոցի 13 ուսուցիչ ազատվել են աշխատանքից, մոտ 100 աշակերտ տեղափոխվել այլ դպրոց․ «Հայկական ժամանակ»


«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համար 1 ավագ դպրոցն այլևս կազմաքանդվել է, ընկել է դպրոցի երբեմնի ամենաբարձր վարկանիշը»։ Երեկ հրավիրած ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեցին դպրոցի արդեն նախկին աշխատակիցները՝ նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը, պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Բաբայանը նաև հանդես եկավ բոլոր դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ուղղված կոչով՝ չվախենալ գործազուրկ դառնալուց, ըմբոստանալ անարդարության դեմ։ Շուրջ երեք ամիս գործադուլ հայտարարած և երեխաների կրթության իրավունքը խաթարած մանկավարժի խոսքերով՝ իրենք սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար։ Նա իրենց գործադուլը որակեց ազգային ուժեղ պետականության համար պայքար։ «Ինձ հեռացրին դպրոցից, որովհետև ես իշխանության թիմից կամ նրանց ծանոթ-բարեկամներից չէի։ Այս իշխանությունը փոխելով բուհերի ռեկտորների և դպրոցների տնօրենների ընտրության կարգը, նպատակ ունի հեռացնել ազգային նկարագիր ունեցող և հայրենասեր կադրերին՝ նրանց փոխարինելով ոչնչով աչքի չընկած, իրենց պարտական, հլու-հնազանդ կամակատարներով, առանց ակտիվ դիմադրության հանդիպելու կրթության հիմքում դնել առարկայական նոր չափորոշիչներ, ծրագրեր և դասագրքեր, և դրանով կրթել ապազգային, հարևանների հանդեպ թշնամանք չունեցող սերունդ։ Հայ մանկարվարժը չպետք է կրավորական կեցվածք ընդունի։ Ո՞վ, եթե ոչ ուսուցիչը պետք է պայքարի հանուն հայրենիքի ապագայի։ Սիրելի հայ մանկավարժներ, մենք կոչ ենք անում ձեզ նմանվել մեր կոլեկտիվի այն կեսին, որը նախընտրեց դառնալ գործազուրկ, բայց ըմբոստանալ անարդարության դեմ, նմանվել այն ուսուցիչներին, որոնք իրենց աշակերտներին սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայքարել սեփական սկզբունքների և ճշմարիտ արժեքների համար»,- իրենց հայատարարությունը ներկայացրեց Աբովյանի համար 1 դպրոցի նախկին տնօրենը՝ իրենց պայքարը տեղափոխելով հանուն ազգային կրթության պայքարի դաշտ եւ մյուս դպրոցների իրենց գործընկերներին կոչ անելով իրենց օրինակով դուրս գալ պայքարի:
«Այս դպրոցի 370 աշակերտներից 100-ը արդեն տեղափոխվել են այլ դպրոց։ 26 ուսուցիչներից 13-ն էլ իրենց կամքով կամ առանց դրա ազատվել են աշխատանքից». այս մասին էլ հայտարարեց պատմության նախկին ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Նրա խոսքով՝ 13 ուսուցիչները մինչև վերջ պայքարել են իրենց սկզբունքայնության համար, այդ մանկավարժները, ըստ նրա, աշակերտների համար ուսուցչի կերպարի լավագույն օրինակն են։ Դպրոցում հայտարարված գործադուլի և խաթարված դասապրոցեսի համար Փայտյանը մեղադրում է կառավարությանը, իսկ իրենց պայքարի սկզբնական փուլը հայտարարում ավարտված, քանի որ ուսուցիչների մի մասը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ստիպված վերադարձել է աշխատանքի։ Հիմա դպրոցում փոքր-ինչ վերականգնվում է խաթարված դասապրոցեսը՝ իր հերթին հավելեց նախկին տնօրենը, բայց այն աշակերտները, ովքեր մասնակցել են ուսուցիչների պայքարին, ենթարկվում են ճնշումների, ավելին, նրա խոսքերով՝ այդ աշակերտները ստիպված կողքի գյուղերի դպրոցներ են հաճախում. «Այլ ավագ դպրոցների լիցենզիայով սահամանափակ տեղերի պատճառով աշակերտներից մի քանիսը չկարողացան հեռանալ դպրոցից, իմ ունեցած տեղեկությունով սպասում են լիցենզավորվեն դպրոցները և հեռանան։ Շատ երեխաներ դպրոց են հաճախում իրենց պատանդ զգալով, հատակապես այն աշակերտները, որոնք մեզ հետ պայքարի ակտիվ փուլում են եղել։ Հիմա նրանց հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորվում»։
Ավելի քան երկու ամիս առաջ գործադուլ հայտարարած և հետո աշխատանքից ազատված ուսուցիչները նշեցին՝ դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը, երկու անգամ գրավոր դիմել են վարչապետին, մեկ անգամ իրենց դիմումը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղից ստացել են հետևյալ պատասխանը՝ օրենքով չի նախատեսվում դադարեցնել նոր տնօրենի լիազորորությունները, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և անցկացնել տնօրենի ընտրության նոր մրցույթ, ինչը իրենց դիմումի մեջ պահանջել են ուսուցիչները։ Դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը մեզ հետ զրուցում պարզաբանեց՝ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է ոչ թե փոքր-ինչ, այլ լիովին․ «Դասապրոցեսը լիակատար ձևով վերականգնվել է, ուսուցիչները նորմալ դասապրոցես են կազմակերպում, իսկ աշակերտները նորմալ հաճախում են»։ Հաստատեց՝ «26 ուսուցիչներից 13-ը ազատվել են աշխատանքից իրենց կամքով կամ առանց դրա»․ «Ուսուցիչներից կեսը ազատվել են իրենց դիմումի համաձայն, մնացածը մինչև վերջ պնդում էին, որ իրենք չեն աշխատելու և չեն էլ պատրաստվում ազատման դիմում գրել։ Ես իրենց ասում էի՝ դուք արդեն 2 ամիս է, ինչ չեք աշխատում, և չեք էլ մտածում երեխաների ճակատագրի մասին: Ի սկզբանե բոլորն ասում էին, որ դիմում կգրեն դուրս կգան, բայց ոչ դիմում էին գրում, ոչ էլ գալիս էին աշխատանքի։ Շատ ուսուցիչներ նույնիսկ ինձ մոտեցել ու ասել էին՝ կգանք, կաշխատենք, երեք-չորս օր սպասել եմ, զանգահարել եմ, ասել եմ՝ ասում էիք կգանք կաշխատենք, բայց նորից իրենց կարծիքը փոխել են, արդեն ես եմ իրենց ազատել  աշխատանքից, մնացած ուսուցիչները նորմալ աշխատանքի մեջ են»։
 

Հայաստան կրթություն մամուլի տեսություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»
Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում
ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Ավելին
Ավելին