f

Անկախ

Ո՞ւմ հետ ենք Շուշին հետ բերելու՝ Նիկոլ Փաշինյանի՞․ «Փաստ»


Արկադի Տեր-Թադևոսյանը կենդանի լեգենդ է, զինվորական, ով կերտեց հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Կոմանդոսի անունն ասոցացվում է Շուշին ազատագրելու և հայ ժողովրդին Եռատոն նվիրողի հետ։ Վերջին օրերին հասկանալի պատճառներով ու պաթոսով շատ մարդիկ գրում են, որ մենք Կոմանդոսին Շուշի ենք պարտք, որ անպայմանորեն վերադարձնելու ենք Շուշին։ Ինչ խոսք, միանշանակ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք համարի, որքան էլ իր՝ հայրենիքի զգացում և ընկալում չունեցող համակիրների ու հետևորդների հետ կասկածի տակ դնի Շուշին հայկական լինելու անհերքելի փաստը, միևնույնն է, դրանից պատմությունը չի խեղվում, դրանից հայ ժողովրդի հավաքական իղձերն ու ձգտումները չեն փոխվում։
Այդուհանդերձ, Շուշին վերադարձնել ցանկացողներին հարցեր ունեմ՝ իսկ ի՞նչ եք անում այդ նպատակի համար։ Ցավով եմ արձանագրում, որ արդեն 4 ամիս է անցել պատերազմի ավարտից, Շուշին ու բազմաթիվ այլ բնակավայրեր կորցնելուց, բայց մենք, որպես հավաքական ազգ, դեռ ապրում ու գործում ենք նույն այդ Շուշին հանձնողի թելադրած օրակարգով։ Ո՞նց ենք Շուշին վերադարձնելու, երբ այսօր ձվի գնի կամ խանութից 10 հատ ձու ավել գնելու շուրջ ստեղծված իրարանցումը մի քանի անգամ ավելի մեծ է, քան ամեն օր հայրենիքի ինչ-որ մի կտորը կորցնելը։ Կրկնակի ցավով ինքներս մեզ խոստովանենք, ինքներս մեզ չխաբենք, պատրանքներով չապրենք, թե Շուշին մերն է լինելու, եթե կառչել ենք մի կիսագործչից, մի մարդուց, ում գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում միայն ու միայն պարտությունների շարքի շարունակում է երաշխավորում։ Ո՞ւմ հետ ենք Շուշին հետ բերելու։ Նիկոլ Փաշինյանի՞։
 

Հայաստան Շուշի մամուլի տեսություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ալիևի ելույթները սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքեր
Փաշինյանին ասացի՝ Ձեր կողմից մարզում նշանակված կադրերը կոռումպացված են, մոնտաժեցին այդ մասը. Արենիի ավագանու անդամ. News.am
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547 նոր դեպք, մահացել է 21 մարդ
Ինչքան շատ էր վրեժով լցվում այդքան շատ էր վախենում ,ինչքան շատ էր վախենում՝ այդքան շատ էր ուզում վրեժ լուծել...
Հոգեխանգարումներով ստահակը մինչ ընտրությունները պիտի գնա։ Թե ուր գնա ու ոնց գնա, էդ էլ դուք որոշեք, ըստ ճաշակի...
Հայաստանը երբեք չի ունեցել լավ իշխանություն, որը ամեն ինչից վեր կդասեր պետության ու ազգի շահը
Տարօրինակ է, երբ երկրի նախագահը հանկարծ հիշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետների կարևորության մասին
Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն
Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Չեխիան արտաքսում է 18 ռուս դիվանագետների
Զելենսկին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքի մասին
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը
Նավթի արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում բնապահպանական աղետ է տեղի ունեցել
Արգենտինայում Հայաստանի դեսպանը հրաժարվել է վերադառնալ Հայաստան
Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ
Վարանդայի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Hyundai Sonata-ն, Hyundai-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով պատին
Արմենիա ավիաընկերությունն այսօր երկու նոր չվերթի մեկնարկ տվեց
Հրդեհ Ձորակապ գյուղում
Մահվան ելքով վրաերթ՝ Լոռու մարզում. 36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»
Շաբաթօրյակ՝ Հրազդանի կիրճում
ՀՀ-ում լինելու են խորհրդարանական ընտրություններ եւ ում մենք չենք դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան
Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. դպրոցի տնօրենը կվերականգնվի իր պաշտոնին
Ավելին
Ավելին