Մոսկվայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար:
55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում Յայլյանը գրանցեց 90 կգ արդյունք ու արժանացավ փոքր արծաթե մեդալի:
Հրում վարժությունը հայ ծանրամարտիկն ավարտեց 105 կգ արդյունքով և երկամարտում 195 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը.
Հրում վարժությունում 113 կգ արդյունքով հաղթողն Ուկրաինայից Կամիլա Կոնոտոպն էր:
Հաղթողի կոչումը երկամարտի 208 կգ արդյունքով նվաճեց Ուկրաինայից Կամիլա Կոնոտոպը: