f

Անկախ

Կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են Անվտանգության խորհրդի և կառավարության անդամների կեսից ավելին


2020 թվականի 44 օրվա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, ռազմական դրության պայմաններում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնանկ են արվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Պաշտոնից ազատվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։

Ստացվում է, որ կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են Անվտանգության խորհրդի և կառավարության անդամների կեսից ավելին։ Չնայած այն հանգամանքին, որ «թափանցիկ» և «հրապարակային» գործելաոճ հորջորջած կառավարության ղեկավարը որևէ բացատրություն և մեկնաբանություն չի տվել ռազմական դրության պայմաններում բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ, որոնց մի զգալի մասը պատասխանատու էին երկրի ուժային և անվտանգային կառույցների ղեկավարման համար, ակնհայտ է, որ մեծ մասի դեպքում պաշտոնանկության հիմք են հանդիսացել ձախողումները։

Ինչ է ստացվում․ օրինակ, արտաքին քաղաքականության մեջ ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել։ Կամ, պաշտպանության բնագավառում ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել․․․ և այդպես շարունակ՝ բոլորի դեպքում։

Այդ ամենը տրամաբանական կլիներ միայն այն պարագայում, եթե այդ պաշտոնյաները կատարած չլինեին իրենց անմիջական ղեկավարի՝ վարչապետի հանձնարարությունները, գործեին նրանից գաղտնի, իրենց քայլերն ու գործողությունները չհամաձայնեցնեին նրա հետ և այլն։ Բայց եթե նման բան տեղի չի ունեցել, նշանակում է, որ նրանք բոլորը դարձել են քավության նոխազներ, հեռացվել են իրենց պաշտոններից, բայց իր պաշտոնին է մնացել նրանց բոլորի ղեկավարը, բոլոր ձախողումների և դժբախտությունների թիվ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նման անտրամաբանական, անհասկանալի, անբացատրելի և տարօրինակ վիճակ դժվար թե որևէ մեկին հաջողվի գտնել որևէ երկրի պատմության մեջ։

Ակնհայտ է մի բան, որ այդ մարդիկ պետք է պաշտոնազրկվեին, քանզի նրանք բոլոր ձախողել են։ Բայց նրանց պաշտոնազրկման հիմքը պետք է լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ոչ թե նա որոշումներ կայացներ նրանց պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինքը շարունակեր մնալ իր դիրքերում և շատ դեպքերում նրանցից անհաջողներին նշանակեր այդ պաշտոններում։

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում պաշտոնից ազատում Նիկոլ Փաշինյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին