f

Անկախ

Գերմանիայում ճանապարհորդական և խանութներ այցելելու արտոնություններ են խոստանում պատվաստվածներին


Կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները, որոնք ձեռք կբերեն իմունիտետ, կկարողանան գնումներ կատարել և ճանապարհորդել՝առանց COVID-19 թեստ հանձնելու և  կարանտին պահպանելու: Այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Սպանը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:
«Նրանք, որոնք պատվաստվել են, կկարողանան առանց թեստերի գնումներ կատարել կամ վարսավիրանոցներ գնալ: Նաև, ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի, նրանք այլևս կարիք չեն ունենա կարանտին պահպանել», - ասել է Սփանը: Ըստ նրա, վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Գերմանիայում կորոնավիրուսի երրորդ ալիքը անցնի:

Առողջապահության նախարարության ղեկավարը վկայակոչել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի ուսումնասիրությունը, համաձայն որի `պատվաստումն ավարտելուց հետո 15-րդ օրը մարդիկ պակաս վարակիչ են, քան նրանք, որոնք ունեն COVID-19- ի բացասական թեստ և չունեն հիվանդության ախտանիշներ:

Ներկայումս Գերմանիան կարանտինի տակ է, բայց ոչ այնքան կոշտ, որքան ձմռանը: Բաց են դպրոցները և մանկապարտեզները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ծաղիկների և գրքերի խանութները: Առանց թեստի բացասական պատասխանի հիմնականում հնարավոր է այցելել միայն սուպերմարկետներ:

Հունվար-փետրվար ամիսներին վարակակիրների թվի աճը նվազել է, բայց մարտից ի վեր տեմպերը կրկին սկսել են աճել երկրաչափական պրոգրեսիայով: Փորձագետները դա կապում են ավելի վարակիչ շտամի տարածման հետ: Ենթադրվում էր, որ մարտի 22-ից ռեստորանների, կինոթատրոնների և թատրոնների փողոցային տեռասները կկարողանան վերսկսել աշխատանքը, բայց այդ ծրագրերը դեռ հետաձգվում են: Սահմանափակող միջոցառումները երկարացվել են մինչև ապրիլի 18-ը և, ամենայն հավանականությամբ, կխստանան:

Գերմանիայում պատվաստանյութերի առնվազն առաջին չափաբաժինը ստացել է բնակչության 12% -ը՝ 10 միլիոնից մի փոքր ավելի: Ամբողջությամբ պատվաստվածների թիվը  4,3 միլիոն է:

Գերմանիա պատվաստումներ կարանտին Աշխարհում

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին