Ֆրանսիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 66 794 դեպք: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 822 470-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին հայտնել են երկրի սանիտարական ծառայությունից:
Նշվում է, որ Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 185 հիվանդ է մահացել։ COVID-19- ի հետևանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 96 678-ի:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել էր, որ երկրի 19 դեպարտամենտներում սահմանված կորոնավիրուսի կարանտինային միջոցառումները կտարածվեն Ֆրանսիայի ամբողջ տարածքում: