Չինաստանի առողջության պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը կարծում է, որ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումն ամբողջ աշխարհում կշարունակվի մինչև առնվազն հունիս: Գրում է Gazeta.ru-ն:
Նանսանի համապատասխան հայտարարությունը, ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, տարածել է չինական «Шенмин шибао» պարբերականը:
«Կանխատեսումների համաձայն՝ համաճարակն ամբողջ աշխարհում կշարունակվի տարածվել մինչև գոնե հունիսը», - հայտնել է նա:
Չինացի փորձագետն ասել է նաև, որ հետագայում COVID-19- ի դեմ պայքարում շեշտադրումը «կարող է Չինաստանից հիվանդության արտահանումից ներմուծման վերածվել»:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր 101 երկրներում COVID-19 կորոնավիրուսի գրանցման մասին: