f

Անկախ

Ամեն ինչ անելու ենք, որ Արցախի հարցով մեզ չգցեն թյուրիմացության մեջ. Վիտալի Բալասանյան


«Անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ամեն ինչ անելու ենք, որ Արցախի հարցով մեզ չգցեն թյուրիմացության մեջ»,- մարտի 8-ին Իվանյան գյուղի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում սա թեկնածու Բալասանյանի հերթական հանդիպումն էր, որի ժամանակ, չնայած տոնական օրվան ու գյուղացիների բազմաթիվ սոցիալական խնդիրներին, առաջնային անդրադարձը կրկին երկրի հետագա ճակատագրին էր վերաբերում։ 

«Տարածքների առնչությամբ պատմականը դեռ մի կողմ թողնենք, բայց Ադրբեջանը կամ դրանց մասին խոսող որեւէ երկիր, եթե դույզն- ինչ կասկած ունենար, որ իրավական առումով հողի մի կտոր թեկուզ պատկանում է Ադրբեջանին, հիմա հազար անգամ մեզ դատի էին տվել, էլ ինչի էր կռվում»,- ասաց Բալասանյանը՝ նշելով, որ միաժամանակ պետք է հիշել, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծում չունի ու չի ունեցել, իսկ նման փորձերի  արդյունքների նվազագույնը 120 տարի է, ինչին ականատես ենք։ Հակառակորդի կրակակետերը լռեցվել են եւ լռեցվելու են։
Կրթության մասին. բուհական կրթությունն անվճար դարձնելու մասին խոսել, երբ համակարգը ծայրահեղ ծանր վիճակում է, ուղղակի անհնար է պատկերացնել։ Փոխարենը, Բալասանյանի խոսքով, վիճակի մասին իրական պատկերացում է տալիս մեկ օրինակ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում սովորում է 1275 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։ Առկա համակարգում 600, հեռակա՝ 675 ուսանող է։ Ավելի քան 200 դասախոսներ կան։ «Պատկերացնո՞ւմ եք, երեք ուսանողին՝ մեկ դասախոս։ Էն դեպքում, երբ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն ընդհանրապես դասի չեն հաճախում, միայն՝ ստուգարքներին։ Քանի՞սն են ցածր առաջադիմության պատճառով դուրս մնացել։ Ոչ ոք։ Դուրս մնացողներ կան, իհարկե՝ 27-ը, սակայն բոլորն էլ բարձր առաջադիմությամբ, բայց նրանք վարձավճարը չեն կարողացել տալ»,- ասաց Բալասանյանը։ Նրա խոսքով, բուհը պետք է անվճար լինի բարձր առաջադիմություն ունեցողների համար, իսկ մյուսների համար, «եթե անգամ աշխարհի փողն ունենանք, բուհը չպիտի անվճար չլինի»։
Առողջապահության համակարգն անվճա՞ր է լինելու։ «Փորձեցի հասկանալ, թե անցած ավելի քան քսան տարում կանխարգելիչ քանի միջոցառում է իրականացվել հանրապետությունում։ Ի՞նչ է արել Առողջապահության նախարարությունը՝ ոչինչ, չնայած դրա մասին այսքան խոսում ենք։ Սպասում են, մարդիկ հիվանդանան, նոր տանեն հիվանդանոց, կաթիլային միացնեն։ Սա՞ է առողջապահության համակարգը»,- ասաց Բալասանյանը։ 

Իսկ խնդիրներն, իրոք, համակարգային եւ մասնագիտական լուծում են պահանջում, որոնց անդրադարձել է Բալասանյանի թիմն՝ իր նախընտրական ծրագրում։ Այս մասին խոսելով՝ նա ընտրողներին եւս մեկ անգամ կոչ արեց՝ լինե՛լ սթափ ու արդար։

 Կանանց միջազգային օրը ավարտվեց գեղեցիկ համերգով՝ Ասկերան քաղաքում։
Ասկերանցիներին հյուր էր եկել Սոֆի Մխեյանը։ Համերգն անցավ տոնական, ուրախ տրմադրության ներքո ՝ հայտնի և սիրված երգեր, պրոֆեսիոնալ կատարում, հանդիսատեսի ջերմ ընդունելություն։
Սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի համերգները միշտ էլ սպասված են Արցախում։

Արցախի Հանրապետություն Վիտալի Բալասանյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին