ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը եւ տեսանյութ հրապարակել:
Ի տարբերություն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման, երբ նա եւ Նիկոլ Փաշինյանը իրար ձեռք չսեղմեցին, Տուսկի հետ հանդիպումը մեկնարկեց ձեռքսեղմումով եւ հումորով:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք պետք է իրար ձեռք սեղմել: Տուսկն արձագանքեց, որ որեւէ խնդիր չկա, ապա հումորով հավելեց. «Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան վիրուսը»: